Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Թոքի քաղցկեղի արդի խնդիրները

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում օգոստոսի 1-ին մեկնարկեց  «Թոքի քաղցկեղի արդի խնդիրները» խորագրով գիտաժողովը, որն անցկացվում է «Թոքի քաղցկեղի կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումների շարքում՝  Թոքի քաղցկեղի համաշխարհային օրվան ընդառաջ:

 

Միջոցառումը կազմակերպվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հայկական հակաքաղցկեղային լիգայի կողմից: Այն իրականացվում է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» մասնակցությամբ և ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
 
«Գիտաժողովն առաջին հերթին կարեւոր է առաջնային օղակի մասնագետների համար», նշել է Գրիգոր Բադալյանը` գիտաժողովի կազմակերպիչներից մեկը.-«գիտաժողովին բոլոր մասնագետները կարող են ծանոթանալ թոքերի քաղցկեղի  ախտորոշման եւ բուժման, ինչպես նաեւ դրա կանխարգելման ոլորտում բոլոր նորություններին: Համաժողովին մասնակցում են նաեւ քիմիաթերապեւտներ, ճառագայթաբաններ, ուռուցքաբաններ շրջաններից»:
 
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին թոքի քաղցկեղի ռենտգեն, բջջաբանական, ԿՏ ախտորոշման, վիրահատական բուժման, ճառագայթային թերապիայի, թոքի նորագոյացությունների տրանսթորակալ բիոպսիայի և թոքի ոչմանրբջջային քաղցկեղի քիմիաթերապիայի և թարգետ թերապիայի հնարավորությունները:
 
Միջոցառման շրջանակներում՝ օգոստոսի 2-3ը, վտանգի խմբում գտնվող անձինք հնարավորություն ստացան կրծքավանդակի անվճար ռենտգեն հետազոտություն անցնել՝  քաղցկեղի եւ այլ պաթոլոգիաների ժամանակին հայտնաբերելու նպատակով:
 
թոքի-քաղցկեղ

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր