Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Պրոֆ.Ստուպիսը Երևանում

Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացավ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Որովայնի օրգանների անհետաձգելի ճառագայթային աշխտորոշում» խորագրով սեմինարը, որի հիմնական դասախոսն էր Շվեյցարիայից ժամանած Խրիստոֆորոս Ստուպիսը:
 
 
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՌՀԱ քարտուղար Նարեկ Մատինյանը և ԱՆ բժշկական ախտորոշիչ ճառագայթաբանության գծով խորհրդատու Գեղամ Աղաբեկյանը:
 


 
Սեմինարն աչքի ընկավ գրանցվող ռադիոլոգների աննախադեպ ակտիվությամբ: Մասնակիցների թվում էին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալող տասնյակ ռադիոլոգներ:
 
Սեմինարի առաջին մասը բաղկացած էր որովայնի օրգանների անհետաձգելի ճառագայթային ախտորոշման վերաբերյալ դասախոսություններից, որին հաջորդեց վարպետաց դասը: Սեմինարի վերջում դասախոսին ներկայացվեցին կլինիկական դեպքեր, որոնց շուրջ լսարանը ծավալեց քննարկումներ և հնչեցին եզրակացություններ:
 
Խրիստոֆորոս Ստուպիսը շնորհակալություն հայտնեց Ռադիոլոգների հայկական ասոցիացիային հրավերի և հյուրընկալության համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ներկա բոլոր ռադիոլոգներին ակտիվ մասնակցության համար` պատրաստակամություն հայտնելով հետագայում կրկին հանդես գալ դասախոսություններով:
 

 

Այլ նորություններ

05

10 / 18

Ոսկրահոդային ռադիոլոգիա

Ոսկրահոդային համակարգի հետազոտման ռադիոլոգիական եղանակները   Հոկտեմբերի 25-27ը Էլիտ Պլազա բիզնես... Կարդալ ավելին
18

09 / 18

Պրոֆ.Ստուպիսը Երևանում

Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացավ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Որովայնի... Կարդալ ավելին
02

09 / 18

Որովայնի օրգանների անհետաձգելի ՃԱ

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հրավերով Ցյուրիխից Հայաստան է ժամանելու որովայնի օրգանների... Կարդալ ավելին

Դեպի Վեր