Ռադիոլոգիայի հայկական համագումար 2019
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կազմակերպմամբ, սթ հունիսի 15-ին Մատենադարանի կոնֆերանս դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ) տեղի կունենա Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը:
Այս տարի համագումարն աննախադեպ ծրագրով է ներկայանում: Համագումարին ելույթով հանդես կգան ինչպես տեղի լավագույն մասնագետները, այնպես էլ՝ պատվավոր հյուրեր արտերկրից:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հատուկ հրավերով Հայաստան է ժամանելու ամերիկաբնակ հայազգի գիտնական, առաջին ՄՌՏ սկանավորման սարքի հեղինակ, աշխարհահռչակ պրոֆեսոր Ռայմոնդ Դամադյանը:
Մասնակիցները պատիվ կունենան ոչ միայն հանդիպելու պրոֆեսոր Դամադյանին, այլև ունկնդրելու նրա՝ «ՄՌՏ պատմությունը» թեմայով դասախոսությունը:
Պատվավոր հյուրերի շարքում են նաև Ռադիոլոգիայի եվրոպական միության տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Դերչին, Ռադիոլոգիայի եվրոպական միության գործադիր տնօրեն Պիտեր Բայերը, Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի հիմնադիր Նիքոլաս Գուրտսոյաննիսը, Կալիֆորնիայի համալսարանի դասախոս դոկտոր Բիժանը և այլք:
ԾՐԱԳՐԻՆ ծանոթացեք այստեղ.
✔ Համագումարին կարող են գրանցվել թե՛ տեղի, թե՛ արտերկրի մասնագետները:
✔ Մասնակցության վճարը 20.000 դրամ է:
✔ Տեղերը խիստ սահմանափակ են:
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ.
ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
❗❗❗ Գրանցումն ընդունվում է մինչև մայիսի 31-ը: Անհրաժեշտ է մասնակցության վճարը կատարել և առցանց գրանցել Ձեր տվյալները (կցելով վճարման անդորրագրի նկարը): Խնդիրների դեպքում գրեք մեզ info@armradiology.am էլ փոստի հասցեին: Գրանցման հղումը:
Ուշադրություն դարձրեք, որ հղումը կարող է պահանջել մուտք գործել ձեր գուգլի/gmail հաշիվ, որպեսզի կարողանաք լրացնել:
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ.
Վճարումը կատարում եք բանկում հետևյալ տվյալներով.
ստացող՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիա ՀԿ- 220413350343000 հաշվեհամարին (արժույթը դրամ):
Խնդրում ենք վճարումը կատարելիս նշել մասնակցի անուն, ազգանունը և նպատակը՝ Համագումար կամ ACR 2019:
ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ՕՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
*** ՌՀԱ վարչության կողմից ռադիոլոգիայի օրդինատորներին հատկացվում է 30 անվճար տեղ: Գրանցումն ընդունվում է մինչև մայիսի 25-ը: Անհրաժեշտ է գրանցվել ԱՅՍՏԵՂ: