Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

ՄՌՏ ՀՏ գիտաժողով

Սույն թվականի սեպտեմբերի 23-24-ը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղի ունեցավ «ՄՌՏ և ՀՏ ժամանակակից հնարավորություններն օնկոլոգիայում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:

 

Այն կազմակերպվել էր «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» և «Դիավանտ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ:

Գիտաժողովին ներկա էին Երևանից, ՀՀ տարբեր մարզերից և Արցախից ժամանած 200-ից ավելի բժիշկ ռադիոլոգներ: Զեկույցներով հանդես եկան ՌԴ-ից հրավիրված առաջատար մասնագետներ, այդ թվում `

Բախտիոզին Ռուստամ Ֆարիդովիչ, բգդ, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր,  Սեչենովի անվան Առաջին Պետական Բժշկական Համալսարան, (Մոսկվա)

Ռոզենգաուզ Եվգենի Վլադիմիրովիչ, բ.գ.դ., Ճառագայթային ախտորոշման և ճառագայթաբուժման ամբիոնի պրոֆեսոր, Մեչնիկովի անվան Հյուսիս-արևմտյան Պետական Բժշկական Համալսարան, առաջատար գիտական աշխատող, Ռուսաստանի Ճառագայթային և Վիրաբուժական տեխնոլոգիաների գիտական կենտրոնի ՀՇ բաժանմունքի ղեկավար (Սանկտ-Պետերբուրգ)

 

Գիտաժողովին ներկայացված զեկույցները հիմնականում նվիված էին տարբեր օնկոպաթոլոգիաների՝ լյարդի, մարմնի ընդհանուր ուռուցքային ախտահարումների, առանձին օրգան-համակարգերի մետաստատիկ ախտահարումների ոլորտում ՄՌՏ-ի և ՀՏ-ի նորագույն հետազոտությունների լուսաբանմանը:

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանն իր խոսքում նշեց.

– «Ռադիոլոգիան շատ կարևոր դեր ունի, ոչ միայն օնկոլոգիայում, այլ նաև ամբողջ առողջապահական համակարգում: Եվ, քանի որ օնկոռադիոլոգիայի զարգացումը արդիական խնդիրներից մեկն է, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նպատակն է ռադիոլոգների համար այս ոլորտն ավելի մատչելի դարձնել: Այսօր դահլիճում ներկա է հանրապետության ռադիոլոգների գերակշիռ մասը՝ շուրջ 70-80%-ը, որը շատ գովելի է:»

 

Կոնֆերանսը Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և «Դիավանտ» ընկերության առաջին համատեղ աշխատանքն էր, որը մեծ արձագանք ստացավ ոչ միայն ռադիոլոգների, այլ նաև բժշկական ոլորտի այլ ներկայացուցիչների շրջանում:

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում «Դիավանտ» ընկերությանը, ի դեմս տնօրեն Դավիթ Առաքելյանի, համոզված լինելով, որ նմանատիպ բարձրակարգ գիտաժողովների համատեղ կազմակերպումը լինելու է շարունակական:

Շնորհակալություն  ենք հայտնում նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի գլխավոր գործընկեր «Տակեդա» ընկերությանը և գիտաժողովին մասնակցած բոլոր ռադիոլոգներին, հույս ունենալով կրկին հանդիպել նրանց մոտ ապագայում նախատեսվող  միջոցառումների  ժամանակ:
 
Գիտաժողովի բոլոր լուսանկարները դիտեք ԱՅՍՏԵՂ: 

 

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր