Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

IDOR-2018 Հայաստան

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 8-ին ողջ աշխարհում նշվում է Ռադիոլոգիայի միջազգային օրը, որն ամեն տարի ունենում է հատուկ թեմա: Այս տարվա թեման սրտի պաթոլոգիաների ճառագայթային ախտորորշումն էր:
 
Այս կապակցությամբ Ռադիոլոգների հայկական ասոցիացիան Նորք-Մարաշ ԲԿ-ի հետ համատեղ կազմակերպեց «Սրտի պաթոլոգիաների ճառագայթային ախտորոշում» խորագրով գիտակրթական սեմինարը:
 
Սեմինարի ընթացքում ելույթ ունեցան սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը, ինտերվենցիոն կարդիոլոգ Մերուժան Սաղաթելյանը և բժիշկ-ճառագայթաբան Մարինա Դավթյանը Նորք Մարաշ ԲԿ-ից, ինչպես նաև ՌՀԱ նախագահ Կոստան Գալումյանը և բժիշկ-ճառագայթաբան Աննա Ֆրանգուլյանը:
 
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ առանձին հանդիպում Ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանի, քարտուղար Նարեկ Մատինյանի և Նորք- Մարաշ ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանի միջև, որի ընթացքում քնարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:

 

Ռադիոլոգիայի միջազգային օրվան հատուկ պատրաստվել էին նաև Քաջարանի Բժշկական Կենտրոնի մասնագետները, որոնք այդ օրը հիվանդներին ընդունեցին անվճար հետազոտության:
Կենտրոնի մասնագետները` սոնոգրրաֆիստ Մարատ Քարամյանը, Թամարա Վարդազարյանը և ռենտգեն տեխնիկ Կադրաստ Փարսադանյանը Կենտրոն դիմած բոլոր հիվանդներին բացարձակ անվճար հետազոտեցին բարձրակարգ ախտորոշիչ սարքավորումներով:

 

Հատուկ շնորհակալություն Քաջարանի Բժշկական Կենտրոնի բոլոր մասնագետներին` հրաշալի նախաձեռնության համար, ինչպես նաև Նորք-Մարաշ ԲԿ-ի ողջ անձնակազմին, ի դեմս տնօրեն Միքայել Ադամյանի` ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:

Այլ նորություններ

29

11 / 18

IDOR-2018 Հայաստան

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 8-ին ողջ աշխարհում նշվում է Ռադիոլոգիայի միջազգային օրը, որն ամեն տարի ունենում է... Կարդալ ավելին
05

10 / 18

Ոսկրահոդային ռադիոլոգիա

Ոսկրահոդային համակարգի հետազոտման ռադիոլոգիական եղանակները   Հոկտեմբերի 25-27ը Էլիտ Պլազա բիզնես... Կարդալ ավելին
30

09 / 18

Պրոֆ.Ստուպիսը Երևանում

Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացավ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Որովայնի... Կարդալ ավելին

Դեպի Վեր