Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

IDOR-2017

Նոյեմբերի 8-ին, Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի, Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիայի ասոցիացիայի և Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջի նախաձեռնությամբ կնշվի Ռադիոլոգիայի 6-րդ ամենամյա միջազգային օրը:

 

Նախորդ տարի գլխավոր թեման կրծքագեղձի ճառագայթաբանությունն էր, իսկ IDOR-2017-ը նվիրված է անհետաձգելի ճառագայթաբանությանը:

Անհետաձգելի ճառագայթաբանությունը ճառագայթային ախտորոշման բավականին երիտասարդ ենթաճյուղ է, որը վերջին տարիներին ահռելի կարևություն է ձեռք բերել: Անհետաձգելի բուժօգնության կլինիկական դեպքերի մեծ մասը պահանջում է ճշգրիտ և շտապ ախտորոշումներ և որոշումների կայացում, ինչն էլ արդյունավետորեն ու որակյալ կերպով ապահովում է անհետաձգելի ռադիոլոգիան:

Dr Lusine Hakobyan
Տոնին ընդառաջ, Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիան հարցազրույց է անցկացրել մի շարք երկրների անհետազձգելի ճառագայթաբանության առաջատար մասնագետների հետ:

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի առաջարկով Հայաստանից հարցազրույցին մասնակցեց Էրեբունի ԲԿ-ի ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ դասախոս, ՌՀԱ անդամ, բգթ Լուսիներ Հակոբյանը: Հարցազրույցը կարդացեք այստեղ:

Այլ հարցազրույցներին ծանոթացեք ռադիոլոգիայի միջազգային օրվան նվիրված կայքէջում:

Այլ նորություններ

30

10 / 17

Այց Գյումրի

Սույն թվականի հոկտեմբերի 28-ին Գյումրու Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում տեղի ունեցավ... Կարդալ ավելին
01

07 / 17

Մուլտիպարամետրիկ ՈւՁ սեմինար

Հունիսի 24-ին կայացավ «Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային ախտորոշումն ամենօրյա կլինիկական պրակտիկայում»... Կարդալ ավելին

Դեպի Վեր