Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

IDoR-2016

Նշե՛նք միասին:
 
Նոյեմբերի 8-ին, Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի, Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիայի ասոցիացիայի և Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջի նախաձեռնությամբ նշվում է Ռադիոլոգիայի 5-րդ ամենամյա միջազգային օրը:

 

Ռադիոլոգիայի միջազգային օրը (IDoR) նշվում է 2012 թ.-ից, և դրա գլխավոր նպատակն է բարձրացնել առողջապահությունում ռադիոլոգիայի ներդրած արժեքների մասին իրազեկությունը և բարելավել ռադիոլոգների դերի կարևորության ընկալումը:
 
Ռադիոլոգիայի միջազգային օրը նշվում է նոյեմբերի 8-ին, քանի որ հենց այս օրը 1985 թ.-ին Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնագործեց ռենտգենային ճառագայթները՝ հիմք դնելով նոր բժշկական դիսցիպլինի՝ ռադիոլոգիայի զարգացմանը:
Այս տարի, Ռադիոլոգիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների գլխավոր թեման կրծքագեղձի ճառագայթային ախտորոշումն է: Միջոցառումներն ուղղված են կրծքագեղձի հիվանդությունների հայտնաբերման, ախտորոշման և բուժման կազմակերպման հարցում ռադիոլոգիայի կարևորագույն դերի ընդգծմանը:
 
Միջոցառմանն աջակցում են Կրծքագեղձի ճառագայթային ախտորոշման եվրոպական ասոցիացիան (EUSOBI) և Կրծքագեղձի ճառագայթային ախտորոշման ասոցիացիան (SBI):
 
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիան միջոցառմանն աջակցող կազմակերպությունների հետ համատեղ ներկայացնում է IDoR-ին նվիրված գիրքը՝ «Ախտորոշում և ավելին. ճառագայթային ախտորոշումը կրծքագեղձի հիվանդությունների հայտնաբերման, ախտորոշման և բուժման կազմակերպման գործում»:
Գիրքը կարող եք ներբեռնել IDoR-ի պաշտոնական կայք էջից:
 
Միջոցառման նորությունների համար հետևեք նաև Ռադիոլոգիայի միջազգային օրվա ֆեյսբուքյան պաշտոնական էջին, և  Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր