Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

ESOR-Հայաստան 2018

Հունիսի 29-ին Հայաստանը հյուրընկալեց Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմին, որը ESR Օժանդակության ծրագրի շրջանակներում հայ ռադիոլոգներին ներկայացրեց որովայնի ուռուցքային հիվանդությունների ճառագայթային ախտորոշման եվրոպական ստանդարտներն ու փորձը:
 
 
 

k-galumyan-ESOR-ARMENIA
Բացման խոսքով հանդես եկավ ՌՀԱ նախագահ բ.գ.թ. Կոստան Գալումյանը, ով ողջունեց և շնորհակալություն հայտնեց պատվավոր հյուրերին և բոլոր մասնակիցներին:

 

 

 

 

Դասախոսություններով ելույթ ունեցան Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի գիտական/կրթական ղեկավար, Beaujon համալսարանական հիվանդանոցի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար, Ֆրանսիայի «Paris Diderot» համալսարանի ռադիոլոգիայի պրոֆեսոր Վալերի Վիլգղեն, դպրոցի դասախոսներ` Աթենքի «Konstantopouleion» գլխավոր հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժ. Ղեկավար պրոֆեսոր Խարիկլիա Տրիանտոպուլուն և Քեմբրիջի համալսարանում օնկոլոգիական ճառագայթաբանության պրոֆեսոր Էվիս Սալան:

 

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հրավերով ներկա էր նաև Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի հիմնադիր, Ռադիոլոգիայի երոպական միության առաջին նախագահ պրոֆեսոր Նիկոլաս Գուրտսոյաննիսը:

Prof Gourtsoyiannis

Prof Gourtsoyiannis

 

 

Վերջինս, պրոֆեսոր Սալայի, պրոֆեսոր Տրիանտոպուլույի և Ցյուրիխի Լեյկ հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժ.ղեկավար, պրոֆեսոր Ստուպիսի հետ դասախոսություն ներկայացրեց Ռադիոլոգիայի հայկական համագումարի ընթացքում՝ հունիսի 30-ին:

Դասընթացին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ժամանած ռադիոլոգներ:

Դասախոսությունները առանցքային թեման որովայնի ուռուցքային հիվանդությունների ճառագայթային ախտորոշումն էր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

IMG_3981

 

 

Դասընթացի համաժամանակյա թարգմանությունն ապահովում էին նյարդաբան Սամսոն Խաչատրյանը և Հասմիկ Ամիրջանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ

12

03 / 21

ESR Meets Armenia, ECR-2021

Մարտի 7-ին Ռադիոլոգիայի եվրոպական համագումարի շրջանակներում տեղի ունեցավ ESR Meets Armenia ծրագիրը: Ծրագրի... Կարդալ ավելին
05

12 / 19

BAYER DAY

Դեկտեմբերի 20-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի կունենա Bayer Day միջազգային մասնակցությամբ... Կարդալ ավելին
22

09 / 19

ECR 2020 աբստրակտների ընդունում

Բացառիկ հնարավորություն՝ Ռադիոլոգիայի եվրոպական համագումարին ներկայացնելու սեփական... Կարդալ ավելին

Դեպի Վեր