
ESOR-Հայաստան 2018
Հունիսի 29-ին Հայաստանը հյուրընկալեց Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմին, որը ESR Օժանդակության ծրագրի շրջանակներում հայ ռադիոլոգներին ներկայացրեց որովայնի ուռուցքային հիվանդությունների ճառագայթային ախտորոշման եվրոպական ստանդարտներն ու փորձը:
Բացման խոսքով հանդես եկավ ՌՀԱ նախագահ բ.գ.թ. Կոստան Գալումյանը, ով ողջունեց և շնորհակալություն հայտնեց պատվավոր հյուրերին և բոլոր մասնակիցներին:
Դասախոսություններով ելույթ ունեցան Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի գիտական/կրթական ղեկավար, Beaujon համալսարանական հիվանդանոցի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար, Ֆրանսիայի «Paris Diderot» համալսարանի ռադիոլոգիայի պրոֆեսոր Վալերի Վիլգղեն, դպրոցի դասախոսներ` Աթենքի «Konstantopouleion» գլխավոր հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժ. Ղեկավար պրոֆեսոր Խարիկլիա Տրիանտոպուլուն և Քեմբրիջի համալսարանում օնկոլոգիական ճառագայթաբանության պրոֆեսոր Էվիս Սալան:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հրավերով ներկա էր նաև Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի հիմնադիր, Ռադիոլոգիայի երոպական միության առաջին նախագահ պրոֆեսոր Նիկոլաս Գուրտսոյաննիսը:

Prof Gourtsoyiannis
Վերջինս, պրոֆեսոր Սալայի, պրոֆեսոր Տրիանտոպուլույի և Ցյուրիխի Լեյկ հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժ.ղեկավար, պրոֆեսոր Ստուպիսի հետ դասախոսություն ներկայացրեց Ռադիոլոգիայի հայկական համագումարի ընթացքում՝ հունիսի 30-ին:
Դասընթացին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ժամանած ռադիոլոգներ:
Դասախոսությունները առանցքային թեման որովայնի ուռուցքային հիվանդությունների ճառագայթային ախտորոշումն էր:
Դասընթացի համաժամանակյա թարգմանությունն ապահովում էին նյարդաբան Սամսոն Խաչատրյանը և Հասմիկ Ամիրջանյանը:
- Mr. Robert Grünkranz , ESR
- Prof. Stoupis