Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

ՌՀԱ բացման արարողություն

Սույն թվականի հունիսի 4-ին, “Էրեբունի” պլազայի “Էրեբունի” սրահում տեղի ունեցավ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հանդիսավոր նիստը, որը շատերի կողմից որակավորվեց որպես նախկինում ստեղծված Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վերագործարկման սկիզբ:

 

Այսօր ռադիոլոգների հայկական ասոցիացիային անդամագրված են 180-ից ավելի ռադիոլոգներ, և նրանց քանակն օրեցոր ավելանում է: Նիստը վարում էր Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, ասոցիացիայի վերահսկիչ խորհրդի նախագահ Գարիկ Հովհաննիսյանը, ով ողջունեց բոլոր ներկաներին և ներկայացրեց միջոցառման ընթացակարգը:

 

small-size

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանը: Նա նշեց, որ ասոցիացիայի գերագույն նպատականերից մեկն է ընդհանուր հարկի տակ համախմբել ՀՀ և ԼՂՀ բոլոր ռադիոլոգներին, ստեղծել համերաշխ աշխատանքային մթնոլորտ և նպաստել մեր երկրում ռադիոլոգիայի զարգացմանը: Կոստան Գալումյանը նաև նշեց, որ ասոցիացիայի հիմնական նպատակներից է նաև ժամանակակից պրոտոկոլների ստեղծումը, որն անհամեմատ կբարձրացնի ախտորոշման մակարդակը: Նա նաև ընդգծեց, որ իրենք սերտորեն համագործակցելու են միջազգային ռադիոլոգիական տարբեր ասոցիացիաների հետ` իրենց ուրույն տեղը զբաղեցնելով ռադիոլոգիայի մեծ ընտանիքում: Վերջում Կոստան Գալումյանն խորին շոնարհակալություն հայտնեց իր կոլեգա ռադիոլոգներին, որոնք իրենց ամենօրյա անձնվեր աշխատանքով նպատստում են ռադիոլոգիայի և բժշկագիտության զարգացմանը:

 

Միջոցառման պատվավոր հյուրերից էր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց, որ Ասոցիացիաների ստեղծումը շատ կարևոր է ոչ միայն բժիշկների զարգացման, այլ նաև նրանց պաշտպանության տեսակետից: Արմեն Մուրադյանը նաև նշեց, որ այսօր բժշկության ոչ մի ոլորտ հնարավոր չէ պատկերացնել առանց ռադիոլոգիական հետազոտությունների:

 

Իր ողջույնի խոսքն ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Հայ թերապևտների ասոցիացիայի նախագահ Միքայել Նարիմանյանը: Նա նշեց, որ այսօր ռադիոլոգիան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների շրջանում ամենապահանջված մասնագիտություններից է: Պրոֆեսոր Նարիմանյանը Ռադիոլոգների հայկական ասոցիացիային նաև կոչ արեց սերտորեն համագործակցել իր գլխավորած ասոցիացիայի հետ և օգնել հայ թերապեւտներին էլ ավելի լավ հասկանալ ժամանակակից ռադիոլոգիայի լեզուն:

 

art_01_02
Պատվավոր հյուրերի շարքում էր ՀՀ ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության ինստիտուտի խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը, ով ողջունեց Ռադիոլոգների հայկական ասոցիացիային և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:

 

 

Իր ողջույնի խոսքն ասաց նաև ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, “Աղաբեկյան” կլինիկայի հիմնադիր տնօրեն, Գեղամ Աղաբեկյանը, ով ընդգծեց, որ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի գործունեությունը հաջողությամբ վերագործարկվել է, իր խոսքերով` «ռեստարտ» է արվել, քանի որ մասնագետների առջև ծառացած արդի բազմաթիվ նոր մարտահրավերներին կարելի է դիմակայել միայն համախմբվելով: Նա նաև նշեց, որ նախկինում Հայաստանում գործում էին ռադիոլոգների մի քանի մասնագիտական միավորումներ (ընդ որում, նման իրավիճակ է նկատվում նաեւ մի շարք մյուս բժշկական ոլորտներում), սակայն դա փոքր Հայաստանի համար մեծ շքեղություն է: «Ես ուրախ եմ, որ այսօր մենք ունենք մեկ Ասոցիացիա»,- նշեց նա՝ հավելելով, որ դա հնարավոր է դարձել նաև շնորհիվ երիտասարդ ռադիոլոգների և նրանց համախմբված աշխատանքի:
 
Ելույթ ունեցան նաև Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին, ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, պրոֆեսոր Գայանե Խաչատրյանը, ասոցիացիայի գլխավոր գործընկեր` ճապոնական «Տակեդա» կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Արմեն Հակոբյանը, ասոցիացիայի փոխնախագահ, ԵՊԲՀ ընհանուր բժշկության ֆակուլտետի ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ Գառնիկ Ավետիսյանը:
 
art_01_03Վերջում ցուցադրվեց Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից պատրաստված ֆիլմը, որը ներկայացրեց ասոցիացիայի քարտուղար Նարեկ Մատինյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ռադիոլոգներին, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ֆիլմի նկարահանման ժամանակ տրամադրել են իրենց ունեցած կարևոր լուսանկարները, տեսանյութերը և պատմական փաստերը: Նարեկ Մատինյանը նաև նշեց, որ Ռադիոլոգների հայկական ասոցիացիան ֆիլմը նվիրում է այն բոլոր ռադիոլոգներին, ովքեր իրենց ավանդն ունեն հայկական ռադիոլոգիայի ստեղծման և զարգացման գործում, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ապրել ու ապրում են ռադիոլոգիայով:
 
Արարողության օրվա լուսանկարները կարող եք դիտել  ԱՅՍՏԵՂ:

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր