Մասնագիտական խորհուրդներ
Ասոցիացիայի հիմնական բաղկացուցիչ մասը կազմում են մասնագիտական խորհուրդները, մասնավորապես ռենտգենոլոգների, համակարգչային և մասգնիսառեզոնանսային շերտագրի, մամոգրաֆիայի և ռադիոիզոտոպայինի, որոնց անդամ են հանդիսանում ՀՀ գործող բուժհաստատությունների ռադիոլոգիական մամոգրաֆիկ ծառայություններում աշխատող առաջատար մասնագետները:
Խորհուրդների հիմնական առաքելությունը հանդիսանում են իրենց նեղ մասնագիտության ոլորտում առկա խնդրահարույց հարցերի կանոնակարգումը, նոր և արդի պրոտոկոլների մշակումը, մասնագիտական կոնֆերանսների կազմակերպումը, խորհրդատվությունների կազմակերպումը:
Յուրաքանչյուր բուժ կենտրոնից մեկ ներկայացուցչի առկայության ֆորմատը դարձնում է կատարվող աշխատանքն առավել անաչառ և պրոֆեսիոնալ: Խորհուրդների հիմնական նպատակներից է կանոնակարգել իրենց ոլորտը և բարձրացնելով ախտորոշման մակարդակը փոխօգնության և երկուստեք հարգանքի սկզբունքով՝ առավել բարձրացնել կոլեգաների մասնագիտական մակարդը: