Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Ասոցիացիայի 2017թ. նիստ

Հունիսի 10-ին կայացավ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան ժողովը, որի ընթացքում ամփոփվեցին տարվա աշխատանքները և քննարկվեցին հետագա անելիքները:

 

Զեկույցով հանդես եկան ասոցիացիայի նախագահ, բգթ Կոստան Գալումյանը, ասոցիացիայի փոխնախագահ, ԵՊԲՀ հետբուհական կրթության գծով պռորեկտոր, բգթ, դոցենտ Գառնիկ Ավետիսյանը և ՀՀ գլխավոր ճառագայթաբան, բգթ Գեղամ Աղաբեկյանը:

 

Մեկ տարվա գործունեության ընթացքում ասոցիացիային անդամագրվածների թիվը հասել է 215-ի՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և ԼՂՀ, կազմակերպել են տեղական և միջազգային մի շարք գիտաժողովներ, դասընթացներ:

 

Տարին նշանակալից էր հատկապես այն առումով, որ Ռադիոլոգների հայկական ասոցիացիան դարձավ Ռադիոլոգիայի եվրոպական միության 46-րդ անդամ միությունը:

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վարչությունը շնորհավորում է ասոցիացիայի բոլոր անդամներին և մաղթում արդյունավետ և բեղումնալից աշխատանք:

 

aar-1

 

aar-2

 

aar-3

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր