Հանդիպում ECR-ի շրջանակներում
Մարտի 1-5-ը Վիեննայում կայացավ Ռադիոլոգիայի եվրոպական համաժողովը, որի մասնակիցների թիվը գերազանցում էր 21.000-ը:
Այս համաժողովը Ռադիոլոգիայի եվրոպական միության ամենամյա միջազգային հանդիպումն է՝ ռադիոլոգիայի բնագավառում առաջատար իրադարձություններից մեկը: Այն ամենախոշոր բժշկական համաժողովն է Եվրոպայում, ամեանորարարական հանդիպումը գիտական հանրության շրջանում:
Այս տարի Ռադիոլոգների հայկական ասոցիացիան պաշտոնապես ճանաչվեց Ռադիոլոգիայի եվրոպական միության 46-րդ ազգային անդամ-միություն, ինչի կապակցությամբ Ասոցիացիայի պատվիրակությունը հրավիրվեց մասնակցելու Համաժողովին:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի պատվիրակության հանդիպումը Ռադիոլոգիայի եվրոպական միության ղեկավար կազմի հետ` ի դեմս միության տնօրենների խորհդրի նախագահ` պրոֆ. Քեթրին Րիքլանդի, գործադիր տնօրեն` Պիտեր Բայերլի և առաջին փոխնախագահ` Լորենզո Դերչիի: Հանդիպման սկզբում պրոֆ. Քեթրին Րիքլանդը ողջունեց Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի պատվիրակությանը և շնորհավորեց Ռադիոլոգիայի եվրոպական միությանը անդամ դառնալու կապակցությամբ: Հաջորդիվ կողմերը քննարկեցին համագործակցության դրույթները` գալով այն եզրահանգման, որ արդի ռադիոլոգիայի առջև ծառացած խնդիրները կարելի է լուծել միայն միասնական ուժերով: