Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Արձանագրություն N 2


2016 թվականի մարտի 12-ին կայացավ «Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության անդրանիկ նիստը, որին մասնակցում էին վարչության բոլոր անդամները`

Կոստան Սամվելի Գալումյան, Գառնիկ Արայի Ավետիսյան,Նարեկ Գարեգինի Մատինյան, Գայանե Հրանտի Խաչատրյան, Արամ Ցոլակի Դանիելյան, Գեղամ Գուրգենի Աղաբեկյան, Արամ Գեորգիի Քոչարյան

 

Նիստի ընթացքում քննարկվեցին օրագարգում առկա բոլոր հարցերը:
 

Ամփոփվեց ընտրության արդյունքները: Միաձայն հաստատվեց ասոցիացիայի յուրաքանչյուր անդամի համար նախատեսվող տարեկան անդամավճարի չափը, ըստ որի Երևան քաղաքում աշխատող բժիշկ ռադիոլոգների համար, ովքեր հանդիսանում են բաժանմունքի կամ ամբիոնի վարիչներ, տարեկան անդամավճարը սահմանվեց քսան հազար ՀՀ դրամ (20.000դր.); Երևան քաղաքում աշխատող մնացած բժիշկ ռադիոլոգների համար տարեկան անդամավճարը սահմանվեց տաս հազար ՀՀ դրամ (10.000 դր.); Երևանից դուրս գտնվող մարզերում աշխատանքային գործունեություն ծավալող բժիշկ ռադիոլոգների համար տարեկան անդամավճարը սահմանվեց երեք հազար ՀՀ դրամ (3.000 դր.), իսկ օրդինատորների համար անդամագրումը որոշվեց սահմանել անվճար:
 

Որոշվեց նաև մոտ ժամանակահատվածում ընդունել յուրաքանչյուր անդամագրված ռադիոլոգի ուսուցման և վերապատրաստման մասին վկայող փաստաթղթերը:
 

Քննարկվեց նաև մոտակա ժամանակահատվածում կազմակերպվող գիտական միջոցառումների հարցերը, տրվեցին առաջադրանքներ համապատասխան անդամներին:
 
Որոշվեց հաջորդ վարչության նիստը հրավիրել սույն թվականի ապրիլ ամսվա առաջին կեսի ընթացքում:
 
Վարչության նիստին հաջորդեց վերահսկիչ խորհրդի նիստը, որին ներկա էին`

Հովհաննիսյան Գարիկ Լևոնի, Հակոբյան Լուսինե Լևոնի, Վարդևանյան Հովհաննես Պողոսի
Հարությունյան Արտաշես Մերուժանի, Մանուկյան Նաիրա Վարդանի, Սեյրանյան Անդրեյ Սեյրանի, Գրիգորյան Արման Վլադիմիրի, Արշակ Առնոսի Հովհաննիսյան

Բացակա էր միայն մեկ անդամ` Գզոյան Նունե Ալբերտի
Վերահսկիչ խորհրդի նախագահի ընտրության արդյունքում 2 տարի ժամկետով ընտրվեց Գարիկ Լևոնի Հովհաննիսյանը:

 

 

Կազմակերպության  նախագահ`          Կ.Ս.Գալումյան

քարտուղար `         Ն.Գ.Մատինյան

 

 

Դեպի Վեր