Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Կանոնադրություն


  • 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  • 1.1. «Հայ ռադիոլոգների գիտահետազոտական միավորում» հասարակական կազմակերպությունը
    (այսուհետև՝ Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) ոչ կառավարական կազմակերպության՝ հասարակական միավորման տեսակ է, որը իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա, ոչ կրոնական, հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով, անորոշ ժամկետով ստեղծված քաղաքացիների կամավոր միավորում է։
    Կազմակերպությունը հիմնադրվել է համաձայն իր հիմնադիրների միջև «10».01.2007թ. կնքված հասարակական կազմակերպության հիմնադրման մասին պայմանագրի և հիմնադիրների ժողովի «10».01.2007թ. N 1 որոշման։
    1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի, այլ օրենքների, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն։
    1.3. Կազմակերպությունը գործում է օրինականության, կամավորության, իրավահավասարության, ինքնակառավարման, ղեկավարման կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով։
    1.4. Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսանքի։ Կազմակերպությունը չեզոք դիրք է գրավում քաղաքականության և կրոնին վերաբերող հարցերում։ Այն արգելում է քաղաքական, կրոնական, սեռական, էթնիկ կամ ռասսայական խտրականության ցանկացած ձև։
    1.5. Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, իսկ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրություններին համապատասխան։
    1.6. Կազմակերպության պաշտոնական լեզուն հայերենն է։ Տարբեր լեզուներով գրված տեքստերի մեկնաբանությունից ծագած որևէ անհամապատասխանության դեպքում, հայերեն գրված տեքստը համարվում է որոշիչ։
    1.7. Կազմակերպության գտնվելու վայրը և իրավաբանական ( փոստային ) հասցեն է ՝
    Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Պարոնյան21։
    1.8. Կազմակերպության անվանումն է ՝
    հայերեն լրիվ՝ «ՀԱՅ ՌԱԴԻՈԼՈԳՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ,
    կրճատ՝ «ՀԱՅ ՌԱԴԻՈԼՈԳՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ»,
    ռուսերեն լրիվ՝ “НАУЧНИО-ИССЛЕДОВАТЕЛЬСКОЕЛ ОБЪЕДИНЕНИЕ АРМЯНСКИХ РАДИОЛОГОВ” ОБЩЕСТВЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ,
    կրճատ՝ “НАУЧНИО-ИССЛЕДОВАТЕЛЬСКОЕЛ ОБЪЕДИНЕНИЕ АРМЯНСКИХ РАДИОЛОГОВ”,
    անգլերեն լրիվ՝ ”SCIENTIFIC RESEARCH UNION OF ARMENIAN RADIOLOGISTS” NON-GOVERNMENTAL ORGANISATION,
    կրճատ՝ ”SCIENTIFIC RESEARCH UNION OF ARMENIAN RADIOLOGISTS”:

  • 2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՐԿԱՆ
  • Կազմակերպության նպատակներն են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
    21.1. աջակցել ճառագայթային (ռադիոլոգական) ախտաբանության բնագավառում գիտական և/կամ
    գործնական խնդիրների լուծմանը, ազգաբնակչության, առողջապահության ապահովմանը, այղ
    բնագավառի մասնագետների իրավական և սոցիալական պաշտպանվածության մակարդակի
    բարձրացմանը,
    2.1.2. աջակցել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և արտադրության զարգացմանը ՀՀ-ում,
    2.1.3 ծրագրել և իրականացնել բնագավառի զարգացմանը նպաստող սոցիալական ծրագրերի
    իրականացմանը,
    2.1.4. կազմակերպել ճառագայթային ախտաբանության գիտական, տեղեկատվական և/կամ խորհրդատվական
    կենտրոն-դպրոց:
    2.2. Կազմակերպության գործունեության առարկան է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
    2.2.1. աջակցություն ճառագայթային (ռադիոլոգիական) ախտաբանության բնագավառում
    գիտահետազոտությունների անցկացումը,
    2.2.2. աջակցության ճառագայթային ախտաբանության շրջանակներում միասնական ախտաբանական
    հայեցակարգի ձևավորումը,
    2.2.3. Ճառագայթային ախտաբանության բնագավառի գիտահետազոտական առաջավոր փորձի և
    ձեռք բերումների վերլուծության, ընդհանրացում և քարոզում,
    2.2.4. ախտաբանական սարքավորումների և տեխնալոգիական նյութերի արտադրության զարգացման
    միտումների ոաումնասիրություն և աջակցություն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և
    արտադրության զարգացմանը ՀՀ-ում,
    2.2.5 աջակցություն ճառագայթային (ռադիոլոգիական) ախտաբանության բնագավառում հայրենական և
    արտասահմանյան առաջավոր փորձի փոխանակման, հավաքման և ընդհանրացման գործին,
    2.2.6. գիտական սեմինարների, գիտական և ուսումնական կուրսերի կազմակերպում և անցկացում այդ թվում
    նաև արտասհմանյան գործընկերների մասնակցությամբ,
    2.2.7. աջակցություն հայրենական կադրերի պատրաստման և վերապատրաստման կազմակերպմանը, այդ
    թվում նաև ուսումնական ծախսերի փոխհատուցմանը,
    2.2.8. աջակցել և/կամ ինքնուրույն հրատարակել ճառագայթային (ռադիոլոգիական) ախտաբանության
    բնագավառի գիտական, մեթոդական (ամսական) գրականության տարածմանը։
    2.3. Կազմակերպությունն իր նպատակները և խնդիրները իրականացնելու համար՝
    – համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման
    մարմինների, հասարակական միավորումների, իրավաբանական անձանց, քաղաքացիների,
    առողջապահական հաստատությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների
    համապատասխան կազմակերպությունների հետ,
    – իրականացնում է սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ
    գործունեություն:

  • 3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • 3.1. Կազմակերպության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում՝
    լուծարման ավարտի պահից։
    3.2. Կազմակերպությունը համարվում է ստեղծված և ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ՝
    օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից։
    3.3. Կազմակերպությունը ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է
    համապատասխան պարտականություններ։
    3.4. Կազմակերպությունը ունի սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին
    համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված
    պարտականություններ։
    Կազմակերպությունն իր քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը,
    իրականացնում է իր հայեցողությամբ։ Կազմակերպության կողմից իր այդ իրավունքների իրականացումից
    հրաժարվելը չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված
    դեպքերի։
    3.5. Կազմակերպությունը ՝
    3.5.1. որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ,
    տրանսպորտային միջոցներ, տնտեսական գույք, բաժնետոմսեր, արժեթղթեր, դրամական միջոցներ և իր
    պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով,
    3.5.2. կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել
    պարտավորություններ,
    3.5.3. դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,
    3.5.4 ունի ինքնուրույն հաշվեկշիռ ,
    3.5.5. ունի անվանում, կլոր կնիք՝ իր անվան հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրառմամբ,
    պարգևատրումների համար հուշադրոշ, կրծքանշան, պատվոգրեր, հուշամեդալ, հաշվարկային և այլ
    հաշիվներ բանկերում ՀՀ դրամով և տարադրամով,
    3.5.6. կարող է ունենալ խորհրդանիշ՝ Օրենքով սահմանված պայմաններով։
    3.6. Կազմակերպության սեփականությունը գոյանում է ՝
    3.6.1. Կազմակերպության անդամների մուտքի վճարներից, անդամավճարներից,
    3.6.2. կազմակերպությունների և քաղաքացիների նվիրատվություններից,
    3.6.3. բարեգործական և հովանավորչական միջոցառումներից։
    3.7. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու
    համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ՝
    3.7.1. ՀՀ օրենքով չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապեւոել,
    օգտագործելու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը,
    3.7.2. ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների
    ներգրավմամբ, ստանալ վարկեր,
    3.7.3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորաթյւսններ,
    3.7.4. ինքնուրույն ընտրել իը արտաքին գործունեության վարման կարգը,
    3.7.5. ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը,
    3.7.6. տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
    3.7.7. հիմնադրել լրատվության միջոցներ,
    3.7.8. կազմակերպել խաղաղ, աոանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր,
    3.7.9. ներկայացնել և պաշտպանել իր և իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ
    հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման
    մարմիններում,
    3.7.10. ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել տնտեսական ընկերություններ
    և /կամ լինել դրանց մասնակից։
    3.7.11. Օրենքով սահմանված կարգով մասնակցել իրավաբանական անձանց միություններին։
    3.7.12. Անդամակցել միջազգային ոչ առևտրային կազմակերպությունների, ունենալ միջազգային կապեր, կնքել
    համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ։
    3.7.13. Ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ, հիմնարկներ։
    Կազմակերպությունն ունի օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։
    3.8. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և
    օրենքով սահմանված կարգով։
    3.9. Կազմակերպությունը քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ
    իրեն։ Կազմակերպությունն ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և
    պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման։
    3.10. Կազմակերպությունն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք։
    3.11. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների, անգործության՝ ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով: Կազմակերպությանն պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը։ Վնասներ են՝ Կազմակերպության ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը, իրական վնասը, ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր։

  • 4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Կազմակերպությունը պարտավոր է ՝
    4.1.1. իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել անդամների ընդհանուր
    ժողովի հաստատմանը՝ ոչ պակաս քան երկու տարին մեկ անգամ ապահովելով այդ հաշվետվությունների
    հրապարակայնորեն մատչելի լինելը,
    4.1.2. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել
    պետական մարմիններին,
    4.1.3. պետական կառավարման լիազորված մարմնի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում
    վերջինիս տրամադրել Կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների
    պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այղ մարմնի
    ներկայացուցիչներին ներկա գտնվելու Կազմակերպության ժողովին,
    4.1.4. Առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ
    ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանցման մարմին՝ սահմանված կարգով
    դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար,
    4.1.5. առանց լիազորագրի Կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և
    (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա
    ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ)
    Կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները,
    4.1.6. օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
    4.1.7. վարել իր անդամների հաշվառում
    4.1.8. կրել օրենքով սահմանված այլ պարտականություններ։

  • 5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
  • 5.1 .Կազմակերպությունն իր պարտականությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող
    գույքով ՝ օրենքով սահմանված կարգով։
    5.2. Կազմակերպությունը պատասխանատվություն չ|ւ կրում պետության պարտավորություններով, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում Կազմակերպության պարտավորություն ների համար։
    5.3. Կազմակերպությանը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում Կազմակերպության:
    Եթե Կազմակերպությունը իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցնում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պարտավոր է հատուցել իր գույքի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով:
    5.4. Անօրինական գործունեություն ծավալելու համար Կազմակերպությունը և նրա պաշտոնատար անձինք կրում են
    օրենքով նախատեսված պատասխանատվություն:

  • 6. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
  • 6.1. Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է Կազմակերպության իրավունքների և
    օրինական շահերի պաշտպանությունը։
    6.2. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից Կազմակերպության գործունեությանը
    միջամտելը արգելվոմ է՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
    6.3.Անձի անդամակցությունը Կազմակերպությանը չի կարող հանդիսանալ նրա իրավունքների և
    ազատությունների սահմանափակման հիմք, պետական մարմիններում պաշտոն զբաղեցնելու պայման
    կամ արգելք:
    Արգելվում է Կազմակերպության անդամությունը նշելու պահանջը:

  • 7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
  • 7.1. Կազմակերպությունն ունի անհատական անդամներ։
    7.2. Կազմակերպության անդամ կարող են դառնալ ցանկացած չափահաս անգործունակ չճանաչված
    քաղաքացի, որն ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը, նրա նպատակներն ու
    խնդիրները, ցանկանում մասնակցել նրա գործունեությանը և մուծում անդամավճար։
    7.3. Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող անձինք Կազմակերպության վարչությանը պետք է
    ներկայացնեն գրավոր դիմում՝ մուծելով մուտքի վճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում է
    վարչության կողմից:
    7.4. Կազմակեպության անդամ ընդունելու հարցը լուծում է Կազմակերպության վարչությունը, որը սահմանում է
    ընդունելության կարգը և դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը։
    Կազմակերպության անդամ ընդունելու մասին դիմումի մերժումը գանգատարկման ենթակա չէ։
    7.5. Կազմակերպության անդամները մուծում են անդամավճար, որի չափն ու վճարման կարգը սահմանվում է
    Կազմակերպության վարչության կողմից։
    7.6. Կազմակերպության անդամի անդամությունը դադարում է՝
    7.6.1. անդամի մահվամբ,
    7.6.2. կամավոր՝ Կազմակերպության վարչության տրված դիմումի հման վրա,
    7.6.3. հարկադրաբար՝ Կազմակերպության վարչության որոշմամբ, Կազմակերպության կանոնադրությունը և
    կարգապահական կանոնները կոպտորեն խախտելու դեպքի համար,
    7.6.4. Կազմակերպության լուծարման և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

  • 8.ԿԱԶԱՆԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՍՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • 8.1. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
    8.1.1. ընտրվել և Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում.
    8.1.2 Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին
    ներկայացնել դիմումներ, գանգատներ և առաջարկություններ.
    8.1.3. սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.
    8.1.4. ազատ դուրս գալ Կազմակերպությունից.
    8.1.5.Կազսակերպոլթյտնից ստանալ իրավական օգնություն իր օրինական շահերի պաշպանութան համար,
    ինչպես նաև ֆինանսական ու այլ օժանդակություն.
    8.1.6. մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին.
    8.1.7. բողոքարվել կազմակերպության մարմինների որոշումներն ըսա վերադասության կամ դատարան՝
    օրենքով սահմանված կարգով.
    8.1.8. կարող է ունենալ այլ իրավունքներ. 8.2. Կազմակերպության անդամը պարտավոր է ՝
    8.2.1. հոգ տանել Կազմակերպության հեղինակության բարձրացման համար.
    8.2.2. կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.
    8.2.3. աջակցել Կազմակերպության համալրմանը.
    8.2.4. մուծել մուտքի վճար և անդամավճար.
    8.2.5. բարեխղճորեն կատարելիը վրա դրված պարտականությունները.
    8.2.6. պահպանել Կազմակերպության գաղտնիքները.
    8.2.7. խնամքով վերաբերվել կազմակերպության կողմից օգտագործման նպատակով տրամադրված գույքին,
    սարքավորումներին և այլն.
    8.2.8. կատարել առողջապահության և ճառագայթային ախտաբանության վերաբերյալ ՀՀ տարածքում գործող
    իրավական ակտերի պահանջները։
    8.3. Կազմակերպության կանոնադրության, կարգապահական կանոնները խախտող Կազմակերպությ անդամի նկատմամբ Կազմակերպության ժողովի կամ վարչության կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ ընդհուպ մինչև Կազմակերպության անդամությունից հեռացումը: 8.4.Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին Կազմակերպության վարչության որոշումը կարող է գանգատարկվել Կազմակերպության ընդհանուր ժողովին:
    8.4. Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին Կազմակերպության վարչության որոշումը կարող է գանգատարկվել Կազմակերպության ընդհանուր ժողովին

  • 9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
  • 9.1. Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը Կազմակերպության անդամների ընղհանուր
    ժողովն է, որին պատկանում է Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի
    վերջնական լուծման իրավունքը։ Կազմակերպության ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:
    9.2. Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին՝ Կազմակերպության վարչության կողմից:
    Վարչության կողմից սահմանվում է նաև անցկացման կարգն ու ժամկետը: ժողովը կարաղ է հրավիրվել
    մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով՝ օրենքով սահմանված կարգով:
    9.3. Հերթական ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է
    ծանուցվեն ժողովի անցկացման օրվանից առնվազն 14 օր առաջ՝ պատվիրված նամակով, ֆաքսով կամ
    հեռահաղորդակցության այլ միջոցներով
    9.4. Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի
    /վերստուգողի/ պատճառաբանված պահանջի դեպքում ոչ ուշ քան 14 օրացուցային օրվա ընթացքում,
    հրավիրվում և տեղի է ունենում Կազմակերպության անդամների արտահերթ ժողովը, որի օրակարգի,
    անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական ժողովի
    հրավիրման համար նախատեսված եղանակով, սույն կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ
    ուշ, քան ժողովի անցկացման օրվանից երեք օր առաջ։
    9.5. Կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են
    հանդիսանում՝
    9.5.1. Կազմակերպության կանոնադրության հաստատումը, նրանում փոփոխությունների ու լրացումների
    կատարումը, կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը.
    9.5.2. Կազմակերպության վարչության և նախագահի ընտրությունը, հետ կանչումը, Կազմակերպության
    գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների քննարկումը և հաստատումը.
    9.5.3. վերստուգիչ հանձնաժողովի անդամների /վերստուգողի/ ընտրությունը, հետ կանչումը, սույն
    կանոնադրության 9.5.2 կետում նշված հաշվետվությունների վերաբերյալ վերստուգիչ հանձնաժողովի
    /վերստուգողի/ եզրակացության քննարկումը և հաստատումը.
    9.5.4. Կազմակերպության վերակազմակերպման, դրանից բխող և օրենքով սահմանված
    համապատացխան որոշումների ընդունումը.
    9.5.5. Կազմակերպության կամավոր լուծարման մասին որոշման ընդունումը.
    9.5.6. Այլ հարցերի վերջնական լուծումը, որոնք սույն կանոնադրությամբ չեն սահմանվել որպես
    Կազմակերպության կառավարման մյուս մարմինների իրավասության առարկա:
    9.6. Սույն կանոնադրությունը 9.5.1, 9.5.4 և 9.5.5 կետերով սահմանված հարցերի քննարկման ժամանակ
    որոշումները ընդունվում են Կազմակերպության բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների երկու
    երրորդի մեծամասնությամբ։ Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են Կազմակերպության բոլոր
    անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ։
    9.7. Կազմակերպության ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե հրավիրվել է սույն կանոնադրությամբ
    սահմանված կարգով, և եթե մասնակիցների թիվն ավելի է բոլոյր անդամներիընդհանուր թվի կեսից։
    9.8. Կազմակերպության վարչությունն ընտրվում է ժողովի կողմից 2 տարի ժամանակով, ոչ պակաս քան 5
    անդամից: Նա իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարին 1
    անգամ:

    Վարչության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության նախագահի պահանջով կարող են
    հրավիրվել նաև արտահերթ նիստեր։
    9.9. Վարչությունը ՝
    9.9.1. կազմում և ժողովի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության գործունեության և գույքի
    օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը,
    9.9.2. առաջարկություններ է ներկայացնում Կազմակերպության ընդհանուր ժողովին նրա բացառիկ
    իրավասությանը վերաբերող հարցերի լուծման համար.
    9.9.3. ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում է Կազմակերպության անդամությունից.
    9.9.4.Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ,
    Կազմակերպության հեղինակավոր անդամներին շնորհում է Կազմակերպության պատվավոր անդամի կոչում և
    զրկում այդ կոչումից.
    9.9.5. ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում.
    9.9.6. հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը,ներքին կանոնակարգերը,կարգապահական
    կանոնները և հրահանգները.
    9.9.7. սահմանում է Կազմակերպության անդամների կաղմից անդամավճարների մուծման կարգը, չափերը և ձևերը.
    9.9.8. ստեղծում, վերակազմակերպում ու լուծարում է Կազմակերպության կառուցվածքային միավորները
    առանձնացված ստորաբաժանումները /մասնաճյուղեր, ներկայացուցչություններ/, հիմնարկները,ինչպես նաև
    հաստատում դրանց կանոնադրությունը.
    9.9.9. սույն կանոնադրության 9.14. կետով սահմանված կարգով նշանակում է Կազմակերպության գլխավոր
    տնօրենին.
    9.9.10. ընդունում է որոշումներ Կազմակերպության պաշտոնատար անձանց գույքային պատասխանաւովության
    ենթարկելու մասին.
    9.9.11. որոշում է ընդունում խոշոր գործարք կատարելու թույլտվություն տալու մասին (խոշոր է համարվում այն
    գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են Կազմակերպության կողմից
    ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի
    արջեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ
    Կազմակերպության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 տոկոսից ավելին։ Խոշոր չեն ճանաչվում այն
    գործարքները, որոնք կատարվում են Կազմակերպության առօրիա գործունեության ընդացքում):
    9.9.12. հաստատում է Կազմակերպության անդամի և Կազմակերպության պատվավոր անդամի
    վկայականի ձևերը, ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության խարհրդանիշը.
    9.9.13. իրավանք ունի քննել ու լուծել ցանկացած հարց, բացառությամբ Կազմակերպության ժողովի բացառիկ
    իրավասությանը վերապահվածներից։
    9.11. Կազմակերպության վարչությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին
    մաստսկցում են վարչության անդամների կեսից ավելին։ Վարչության որոշումներն ընւթււնվում են ներկայի
    ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
    9.12. Կազմակերպության նախագահն ընտրվում է ժողովի կողմից 2 տարի ժամկետով: Նա ի պաշտոնե հանդիսանում է վարչության նախագահը: Կազմակերպության նախագահի բացակայության դեպքում վերջինս լիազորություններն իրականացնում է փոխնախագահը, որը ընտրվում է վարչության կողմից, նրա անդամների կազմից, 2 տարի ժամկետով՝ Կազմակերպության նախագահի առաջարկությամբ:
    9.13. Կազմակերպության նախագահը՝
    9.13.1 . հրակիրում է վարչության նիստեր և նախագահում դրանցում.
    9.13.2. կորդինացնում է է վարչության և գլխավոր տնօրենի գործունեությունը.
    9.13.3. կազմակերպում է վարչության նիստերի արձանագրությունների վարումը և ստորագրում դրանք.
    9.13.4. իրականացնում է ժողովի ու վարչության կողմից լիազորված այլ իրավասություններ։
    9.14. Կազմակերպության ամենօրյա ընթացիկ աշխատանքները ղեկավարում է գլխավոր տնօրենը, որը
    նշանակվում է վարչության կողմից՝ Կազմակերպության նախագահի ներկայացմամբ:
    Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կազմակերպության վարչության որոշմամբ
    կազմակերպության գլխավոր տնօրենը լիազորությունները կարող են վերապահվել կազմակերպության
    նախագահին:
    9.15. Կազմակերպության գլխավոր տնորեը իր իրավասության սահմանումներում առանց լիազորի գորգում է
    Կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում է նրա գույքը այդ թվում՝
    ֆինանսական ռեսուլսները, կնքում է պայմանագրեր, այդ թվում և աշխատանքային, Կազմակերպության
    վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի ֆունկցիաներ, տալիս է լիազորագրեր,
    բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, արձակում է հրամաններ,
    Կազմակերպության վարձու աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ,
    իրականացնում է Կազմակերպության վարչության կողմից սահմանված այլ լիազորությաուններ:
    9.16. Իրենց չարդարացրած Կազմակերպության բոլոր ընտրովի պաշտոնները անձիք կարող են ժամկետից շուտ
    ետ կանչվել իրենց ընտրողների կողմից։
    9.17. Կազմակերպության ղեկավար մարմնում ընդգրկված անձինք Կազմակերպության կողմից կարող են
    վարձատրվել, եթե նրանց մշտական աշխատանքի վայրը համարվում է Կազմակերպությունը։
    9.18. Կազմակերպության ղեկավար մարմնում ընդգրկված անձանց վարձատրության չափը սահմանում է
    Կազմակերպության վարչությունը։
    9.19. Անձը, որը օրենքի կամ սույն կանոնադրության ուժով հանդես է գալիս նրա անունից, պետք է գործի
    բարեխղճորեն և ողջամիտ՝ ի շահ Կազմակերպության։ Նա պարտավոր է Կազմակերպության վարչության
    պահանջով հատուցել իր կողմից Կազմակերպությանն պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ
    օրենքով:
    9.20. Կազմակերպության վարչության, գլխավոր տնօրենի, մյուս պաշտոնատար անձանց գործունետթյունն ապահովելու և օժանդակելու նպատակով կարող է ստեղծվել քարտուղարություն ( աշխատակազմ), որի գործունեության կանոնակարգը գլխավոր տնօրենի ներկայւսցմամբ հաստատում է վարչությունը։

  • 10.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
  • 10.1. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կազմակերպության
    վերստուգիչ հանձնաժողովը /վերստուգողը/։
    10.2. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը /վերստուգողը/ ընտրվում է Կազմակերպության անդամներերի
    ընդահանուր ժողովի կողմից 2 տարի ժամանակով։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամների
    թվաքանակը սահմանում է Կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը։ Հանձնաժողովն իր կազմից
    ընտրում է նախագահ։
    10.3. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով։
    10.4. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժւպովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել եթե
    նրան մասնակցում են հանձնաժալովի անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի որոշումն ընդունում են
    ներկաների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը
    վճռորոշ է: Վերստուգողը որոշումներ է ընդունում միանձնյա:
    10.5. Վերստուգիչ հանձնաժողովը /վերստուգողը/ իրավասու է՝
    10.5.1. ցանկացած ժամանակ անցկացնել Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը,
    10.5.2. ծանոթանալ Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին, սույն
    կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ
    ներկայացնել Կազմակերպության մարմիններ,
    10.5.3 Կազմակերպության պաշտոնատար անձանցից, անդամներից ու աշխատողներից պահանջել և ստանալ
    գրավոր կամ բանավոր տեղեկատվություն,
    10.5.4. իրականացնել Կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի որոշումներից բխող այլ
    լիազորություներ:
    10.6. Վերստուգիչ հանձնաժողովը /վերստուգողը/ պարտավոր է Կազմակերպության գործունեության
    արդյունքների և գույքի օգտագււրծման մասին հաշվետվության վերաբերյալ եզրակացություն ներկայացնել
    Կազմակերպության անդամների ընդհանուր ժողովին։
    10.7. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժույուփ անդամ /վերստուգող/ կայտղ է դառնալ միայն 18 տարին լրացած անձը։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ /վերստուգող/ չեն կարող լինել Կազմակերպության վարչության անդամները, Կազմակերպության նախագահը, գլխավոր տնօրենը, փոխնախագահը, գլխավոր հաշվապահը։

  • 11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
  • 11.1. Կազմակերպւււթյունը իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականացնելու նպատակով կարող
    է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյոսյեր և ներկայացուցչություններ։
    Ներկայացուցչություն է համարվում Կազմակերպության այն առանձնացված ստորաբաժանումը, որը
    գտնվում է նրա գտնվելու վայրից դուրս, ներկայացնում է Կազմակերպությունը և իրականացնում նրա շահերի
    պաշտպանությունը։
    Մասնաճյուղ է համարվում Կազմակերպության այն ստորաբաժանումը, որը գտնւխւմ է նրա գտնվելու
    վայրից դուրս և իրականացնում է նրա գործառույթները կամ դրանց մի մասը՝ այդ թվում ներկայացուցչական
    գործառույթները:
    11.2. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներն իրավաբանական անձ չեն. կարող են օժտվել
    գույքով՝ իրենց ստեղծող Կազմակերպության կողմից և գործում են վերջինիս կողմից հաստատված
    կանոնադրության հիման վրա։

    11.3. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու իրավունք ունի Կազմակերպության
    վարչությունը, որն էլ հաստատում է դրանց կանոնադրությունները։
    11.4. Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են Կազմակերպության գլխավոր

  • 12. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ , ԴՐԱ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
  • 12.1. Կսւզմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը։
    Կազմակերպության սեփականության իրավունքի օբյեկտներն են ՝
    12.1.1. գույքը՝ ներառյալ դյամական միջոցները, առժեթղթերը և գույքային իրավունքները,
    12.1.2. աշխատանքները և ծառայությունները,
    12.1.3. տեղեկատվությունը,
    12.1.4. մտավոր գործունեության արդյյունքները՝ ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր
    սեփականություն ),
    12.1.5. ոչ նյութական բարիքները,
    12.1.6. գույքային իրավունքները՝
    1)գրավի իրավունքը.
    2)գույքի օգտագործման իրավունքը.
    3) սերվիտուտները։
    12.2. Կազմակերպության սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք՝ բացառությամբ գույքի
    առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել իրավաբանական անձանց։
    Կազմակերպության սեփականության ներքո գտնվող գույքի քանակն ու արժեքը չի սահմանափակվում,
    բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
    12.3. Կազմակերպության միջոցները ձևավորվում են կամավորության սկզբունքով։ Կազմակերպության
    հիմնադիրների (անդամների)՝ Կազմակերպությանն հանձնած գույքը Կազմակերպության
    սեփականությունն է։
    Կազմակերպության անդամներն Կազմակերպությանն որպես սեփականություն հանձնած գույքի՝
    ներառյալ անդամավճարների նկատմամբ իրավունքներ չեն պահպանում։
    12.4. Կազմակերպությունն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով իր հայեցողությամբ տիրապետում,տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։
    12.5. ՀՀ. տարածքում Կազմակերպության սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո։
    12.6 Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով ՝ օրենքով
    նախատեսված դեպքերում:
    12.7.Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար։

  • 13. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
  • 13.1.Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը,
    աոանձնացումը,վերակազմավորումը կատարվում է նրա անդամնեյփ ընդհանուր ժողովի որոշման հիման վրա:
    Կազմակերպության վերակազմակերպումը դատական կարգով հնարավոր է միայն օրենքով նախատեսված
    դեպքերում և կարգով:
    Կազմակերպությունը համարվում է վերակազմակերպված, բացառությամբ միացման ձևի, նոր առաջացախ անձի (անձանց) օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
    13.2.Կազմակերպությունն այլ կազմակերպության հետ միցման ձեւով վերակազմակերպվելիս, այն
    վերակազմակերպված է համարվում միացած կազմակերպության գործունեության դադարման մասին
    պետական գրանցում կատարելու պահից :
    13.3. Կազմակերպությունը կարող է վերակազմավորվել հասարակական միավորման որեւէ այլ կազմակերպական
    -իրավական տեսակի կամ հիմնադրամի:

  • 14.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
  • 14.1. Կազմակերպության լուծարմը հանգեցնում է գործունեության դադարեցմանը՝ առանց իրավունքները և
    պարտականություններին իրավահաջողության կարգով ակլ անձանց անցնելու:

    Կազմակերպությանը համարվում է լուծարված, իսկ դրա գոյությունը՝ դադարած, այդ մասին պետական
    գրանցման պահից։
    14.2. Կազմւսկերպությունը կարող է կամավոր լուծարվել Կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի
    որոշմաբ:
    14.3. Կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ պետական պարտված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
    14.4. Կազմակերպության լուծարումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված
    կարգով և պայմաններով։
    14.5. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնաված գույքն
    ուղղվում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա
    փոխանցում է պետական բյուջե:
    14.6. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված
    կարգով:
    14.7. լուծարման հանձնաժողովը կազմակերպվում է լուծարվող Կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Դեպի Վեր