Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Գիտագործնական սեմինար

Հոկտեմբերի 15 և 16-ին Doubletree by Hilton հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում տեղի ունեցավ «Ձվարանների ուռուցքների ախտորոշման (ՈւՁՀ, ՀՏ, ՄՌՏ) և բուժման արդիական խնդիրների միջգիտակարգային լուծումներ» թեմայով գիտագործնական երկօրյա սեմինարը, որը կազմակերպվել էր «Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի» և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» համատեղ ջանքերի շնորհիվ, General Electric-ի հայաստանյան ներկայացուցիչ Ար.Մեդտեխնիկա  ընկերության հովանավորչյությամբ:  Գիտաժողովում զեկուցողների թվում էին նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի երեք անդամներ, ովքեր ներկայացրին հետևյալ թեմաներով զեկույցներ.
 
– «ՀՇ նշանակությունը ձվարանների առաջնային և մետաստատիկ ուռուցքների ախտորոշման և փուլավորման գործում: Չարորակ պրոցեսի կրկնողականության ախտորոշումը և բուժման արդյունավետության գնահատումը» (Կոստան Գալումյան, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, Նաիրի ԲԿ-ի համակարգչային շերտագրման ծառայության առաջատար մասնագետ)
 
– «Մագնիսա-ռեզոնանսային շերտագրման դերը ձվարանների ծավալային գոյացությունների ախտորոշման հարցում» (Նարեկ Մատինյան, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար, ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան բժշկական կենտրոնի ՄՌՏ բաժանմունքի վարիչ)
 
-«Փոքր կոնքի օրգանների ՄՌՇ» (Արմեն Վասիլյան, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, Նաիրի ԲԿ-ի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի առաջատար մասնագետ):

 

Սեմինարին ներկա էին բազմաթիվ գինեկոլոգներ և ռադիոլոգներ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:
 
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան սերտ համագործակցության համար իր խորին շնորհակալությունն  է հայտնում «Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիային»՝ ի դեմս նախագահ Կարինե Թոխունցի: Այս սեմինարը ս/թ հունիսի 4-ին Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և  Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի միջև ստորագրված համագործակցության և փոխըմբռնման հուշագրի արդյունքն է, և մենք համոզված ենք, որ ապագայում ևս  համատեղ կկազմակերպենք նմանատիպ բարձրակարգ գիտաժողովներ։

 

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր