ESOR Visiting Professorship Course
Հունիսի 29-ին Երևանում տեղի կունենա Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց Հայաստան, որի շրջանակներում կացնկացվի ESOR-ի և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի համատեղ կազմակերպած՝ Որովայնի ուռուցքային հիվանդությունների ճառագայթային ախտորոշում խորագրով դասընթաց:
Դասընթացի ծրագրին և մարամասներին ծանոթացեք ԱՅՍ ՀՂՈւՄՈՎ:
ESOR դասախոսակազմի արտագնա այցը Երևան հանդիսանում է Ռադիոլոգիայի եվրոպական միության օժանդակության ծրագրի գլխավոր մասը: Դասընթացին առցանց գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով:
ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՔԱՅԼ 1 – լրացրեք առցանց գրանցման հայտը:
ՔԱՅԼ 2 – առցանց հայտի լրացնելու պահից 3 օրերի ընթացքում կատարեք մասնակցության վճարը բանկում՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիա ՀԿ-ի 220413350137002 հաշվեհամարին (արտարժույթը՝ եվրո), Acba Credit Agricole Bank: Խնդրում ենք վճարումը կատարելիս նշել մասնակցի անուն, ազգանունը և ուղարկել վճարման կտրոնի էլեկտրոնային տարբերակը կամ նկարը մեր էլ. փոստին՝ armradiology@gmail.com/ info@armradiology.am, որպեսզի ստանաք գրանցման հաստատման նամակ:
Դասընթացին գրանցվողները կարող են նաև գրանցվել հաջորդ օրը՝ հունիսի 30-ին կայանալիք ՌՀԱ համագումարին, որի արժեքը ներառված է դասընթացի արժեքի մեջ: Բացի այդ, կարող եք մասնակցել նաև՝ հունիսի 30- գալա ընթրիք – արժեքը՝ EUR 50, հուլիսի 1 – էքսկուրսիա – արժեքը՝ EUR 30:
Մասնակցության արժեքը.
վաղ գրանցում (փետրվարի 1- ապրիլի 15) – EUR 100 ,
ուշ գրանցում (ապրիլի 15 – հունիսի 15) EUR 200
Անցկացման ամսաթիվը – հունիսի 29,
Անցկացման վայրը – Արմենիա Մարիոտ Հոթել Երևան, Ամիրյան 1, Երևան, Հայաստան
ՏԵղերը խիստ սահմանափակ են:
Հարցերի դեպքում կապ հաստատեք մեզ հետ armradiology@gmail.com/ info@armradiology.am էլ փոստի հասցեով կամ մեր ֆեյսբուքյան էջով: