Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Ռուսաստանյան համաժողով

Սույն թվականի նոյեմբերի 7-ից 9-ը Մոսկվայի կառավարության շենքի կոնգրես-կենտրոնում տեղի ունեցավ «Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության» հոբելյանական համաժողովը՝  նվիրված  միության հիմնադրման 100-ամյակին:

 

Համաժողովի գլխավոր թեման Ռուսաստանում ժամանակակից ճառագայթային ախտորոշման զարգացման և  կազմակերպման ակտուալ հարցերի քննարկումն էր: Հնչեցին ժամանակակից ռադիոլոգիայի խնդիրներին նվիրված բազմաթիվ հետաքրքիր զեկույցներ, որոնց տեսագրությունները կարող եք դիտել Միության կայք էջում:

 

Այս համաժողովն իր ձևաչափով դարձավ ամենամեծ (ավելի քան 2200 մասնակից) և բովանդակալից իրադարձությունը ռադիոլոգիային նվիրված ռուսաստանյան համաժողովների պատմության մեջ: «Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության» նախագահ պրոֆ. Վալենտին Սինիցինի հրավերով «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» պատվիրակությունը նույնպես պատիվ ունեցավ մասնակցելու հոբելյանական համաժողովին:

 

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» պատվիրակության և «Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության» նախագահի միջև: Քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

 

Այլ հանդիպումների և ծրագրերի մասին կպատմենք ավելի ուշ:

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ ի դեմս «Ռուսաստանի ռենտգենլոգների և ռադիոլոգների միության» նախագահ պրոֆ. Վ․ Սինիցինի, համաժողովին մասնակցելու հրավերի և բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար:
 
ԴԻՏԵԼ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ:

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր