Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Մեր մասին


Ռադիոլոգների հայկական ասոցիացիան ոչ քաղաքական, շահութ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2007 թ.: Ասոցիացիայի գործունեությունը նվիրված է ռադիոլոգիայի բնագավառում գիտական և/կամ գործնական խնդիրների լուծմանն, առողջապահության ապահովման, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելուն և այլն:

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան 2017 թ.-ից հանդիսանում է Ռադիոլոգիայի եվրոպական միության ինստիտուցիոնալ անդամ միություն:

 

Իր հարկի տակ համախմբելով ավելի քան 150 ռադիոլոգների, ովքեր ներկայացնում են Երևանը, ՀՀ մարզերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիան դարձել է ոլորտի ամենախոշոր կազմակերպություններից մեկը ՀՀ և ԼՂՀ-ում:

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ կարող է դառնալ ՀՀ և ԼՂՀ ցանկացած ռադիոլոգ, ով ընդունում է Կազմակերպության Կանոնադրությունը, նպատակներն ու խնդիրները, ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և վճարում է սահմանված տարեկան անդամավճարը:

 

Անդամագրության մանրամասներին ծանոթանալու համար անցեք ԱՆԴԱՄԱԳՐՈւԹՅՈւՆ բաժին:

Դեպի Վեր