Անդամագրություն
Ռադիոլոգների հայկական ասոցիացիային անդամագրության իրավունք ունեն
• ՀՀ և Արցախում բնակվող և աշխատող ռադիոլոգները, որոնք ունեն
• Ճառագայթային ախտորոշման օրդինատուրայի աստիճան կամ դրան հավասարազոր որակավորում
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամների պարտականությունները և իրավունքները
• Ասոցիացիայի անդամներն ընդունում են Ասոցիացիայի Կանոնադրությունը, ըստ որի պարտավորվում են կատարել տարեկան սահմանված անդամավճարները (չափը նշված է ստորև) և հետևել սահմանված նորմերի պահպանմանը
• Ասոցիացիայի անդամները մասնակցում են Ասոցիացիայի գործունեությանը` կազմակերպած միջոցառումներին և հանդիպումներին
• Ասոցիացիայի անդամները կարող են գրավոր դիմումի տեսքով հայտնել իրենց առաջարկությունները կամ բողոքները Ասոցիացիայի վարչությանը
Ռադիոլոգների հայկական ասոցիացիային անդամագրության կարգը
* Անհրաժեշտ է Ասոցիացիայի էլ. փոստին՝ armradiology@gmail.com կամ info@armradiology.am հասցեին ուղարկել Ձեր կողմից լրացված դիմումը (ներբեռնեք դիմումը էջի վերջում), և ստորև նշված փաստաթղթերը:
** Փաստաթղթերը կարող եք ուղարկել ինչպես սկանավորված տարբերակով, այնպես էլ նկարի տեսքով:
• Անձնագիր /պարտադիր/
• Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի դիպլոմ կամ դրան համարժեք փաստաթուղթ /պարտադիր/
• Անդամագրման տարեկան վարձավճարի վճարման ադորրագիր /պարտադիր/
Ցանկալի է նաև՝
• Բժշկական համազգեստով լուսանկար
• CV/ինքնակենսագրական
Վճարման կարգը
Ստացող ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԿԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիա ՀԿ- 220413350343000 դրամային հաշվեհամար:
Վճարելիս պարտադիր նշեք Ձեր անուն, ազգանունը և նպատակը՝ անդամավճար:
Սահմանված տարեկան վարձավճարների չափն է`
- Երևան քաղաքում աշխատող ծառայության ղեկավարներ և բաժնի վարիչներ – 20.000 դրամ,
- Երևան քաղաքում աշխատող ռադիոլոգներ – 10.000 դր,
- Արցախում և մարզերում աշխատող ռադիոլոգներ- 3.000դր.:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի օրդինատորների խումբ
Ճառագայթային ախտորոշման կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են գրանցվել Ասոցիացիայի օրդինատորների խմբում` մինչ լիիրավ անդամակցության անցնելը:
Անհրաժեշտ է.
• ուղարկել CV/ինքնակենսագրական (ներառյալ` կուրս, խումբ, ղեկավար)
Ասոցիացիայի ֆեյսբուքյան էջ
Օրդինատորների խմբի ֆեյսբուքյան էջ