Ֆրանս-հայկական սիմպոզիում
Սույն թվականի մայիսի 12-13-ը «Իբիս Երևան Սենթր» հյուրանոցի «Արարատ» դահլիճում տեղի ունեցավ «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» և «Լիոնի» Ֆրանսահայ բժշկական միության կողմից համատեղ կազմակերպված ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ I ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈւՄԸ։ Այն անցկացվեց Ֆրանսիական ռադիոլոգիական ասոիացիայի, «Գրան Լիոն» կազմակերպության և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի գլխավոր գործընկեր` «Տակեդա» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության բարձր հովանու ներքո:
Զեկույցներով հանդես եկան Ֆրանսիայից ժամանած պատվավոր հյուրերը`
– Պրոֆ. Ֆրանսուա Կոտտոն, Լիոն Սյուդ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի ծառայության ղեկավար, ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ, Ռոն Ալպերում ռադիոլոգիայի ֆրանսիական ասոցիացիայի մասնաճյուղի նախագահ
-Պրոֆ.Ժան Բատիստ Պիալա, Լիոն Սյուդ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի Ծառայության ղեկավարի տեղակալ, Լիոն Սյուդբժշկական կենտրոնի ոսկրամկանային ախտորոշման բաժանմունքի վարիչ
– Դոկտոր Համբար Գայայան, Լիոնի ֆրանսահայ բժշկական միության նախագահ, Վիեն Ֆրանսիա, «LHussel» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայության ղեկավար:
Բարձրակարգ սինքրոն թարգմանությունն իրականացվեց ձեռքի և պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ. Դավիթ Աբրահամյանի կողմից:
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. մայիսի 10-ի №1529-Ա հրամանի՝ «I ֆրանս-հայկական ռադիոլոգիական սիմպոզիում»-ի բոլոր մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 9 տեսական կրեդիտ:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Ֆրանսիայից ժամանած դասախոսներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին և հովանավորներին, Եվրոպական չափանիշներին համապատասխան գիտաժողովի գերազանց կազմակերպման և անցկացման համար: