Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Ռադիոգրաֆիա Երևան

 

Մայիսի 19-20-ը Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ   Ռադիոգրաֆիա ամենամյա միջազգային կոնֆերանսը: Այն կազմակերպվել էր Ռադիոգրաֆիա միության և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ,  «Լինս», Տոշիբա և ՌՀԱ գլխավոր գործընկեր «Տակեդա» ընկերությունների բարձր հովանու ներքո:
 
Ռադիոգրաֆիայի պատմության մեջ այն ամենախոշորն էր, թե զեկուցողների, և թե գրանցվածների թվով: Կոնֆերանսի մասնակիցների ընդհանուր թիվը գերազանցեց 400-ը:
 
Երկօրյա կոնֆերանսի ընթացքում զեկույցներ ներկայացրեցին ինչպես ԱՊՀ երկրներից ժամանած ռադիոլոգները, այնպես էլ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամները, մասնավորապես՝ Գեղամ Աղաբեկյանը,  Ռուզան Աղաբեկյանը, Նարինե Մանուկյանը, Ռուզան Խոնդկարյանը, Ռուզաննա Խոջայանը, Գայանե Այվազյանը,  Գարիկ Հովհաննիսյանը, Նարեկ Մատինյանը, և Նաինա Հակոբյանը:
 


Զեկույցների տեսագրությունը դիտելու համար անցեք հետևյալ հղումով:
 
 
Կոնֆերանսի հաջող ավարտը մասնակիցները նշեցին գալա ընթրիքով:

 

 

Շնորհակալություն ենք հայտնում Ռադիոգրաֆիայի բոլոր կազմակերպիչներին, մասնավորապես՝ Իլյա Ումեցկիին, Մարիո Տախային, Անդրեյ Մանգովին, բոլոր զեկուցողներին և հյուրերին, լուսանկարիչ՝ Աննա Պրուդկոյին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Կոստան Գալումյանին, Նարինե Մանուկյանին, Նարեկ Մատինյանին, Մարիաննա Հարությունյանին, Կարինե Մանուկյանին, Ելենա Բաղդասարյանին, Մարինա Ալոյանին`  կազմակերպչական աշխատանքներում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
 

 

Բոլոր լուսասկները դիտելու համար հետևեք երկու հղումներին՝

Ռադիոգրաֆիա_1

Ռադիոգրաֆիա_2
 
рад

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր