
Հուշագրի ստորագրում
Նոյեմբերի 8-ին «Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության» հոբելյանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի ՌՌՄ-ի Մոսկովյան տարածաշրջանային միության նիստը, որի ընթացքում կայացավ հանդիպում Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի պատվիրակության՝ ի դեմս նախագահ Կոստան Սամվելի Գալումյանի և Ռուսաստանի ՌՌՄ-ի Մոսկովյան միության նախագահ Սերգեյ Պավելի Մորոզևի միջև:
Հանդիպման ընթացքում ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր, որի հիմքը հանդիսանում է գիտակրթական միջոցառումների մշակումն ու անցկացումը, ինչպես նաև ճառագայթային ախտորոշման զարգացմանն ուղղված համատեղ պրոյեկտների կազմակերպումը ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Ռենտգենոլոգնրի և ռադիոլոգների ռուսաստանյան միության մոսկովյան տարածաշրջանային միության ներկայացուցիչներին՝ ջերմ ընդունելության համար: Մենք վստահ ենք, որ ստորագրված հուշագրի արդյունքները երկար սպասեցնել չեն տա: