
Հուշագրերի ստորագրում
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հանդիսավոր նիստի ընթացքում ասոցիացիան` ի դեմս նախագահ Կոստան Գալումյանի, համագործակցության և փոխըմբռնման հուշագրեր ստորագրեց «Հայ թերապևտների ասոցիացիայի» հետ (նախագահ Միքայել Նարիմանյան),
«Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հետ (նախագահ Մուշեղ Միրիջանյան):
«Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի» հետ (նախագահ Արթուր Գրաբսկի):
«Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի» հետ (նախագահ Կարինե Թոխունց):
Համագործակցության և փոխըմբռման հուշագիր ստորագրվեց նաև ճապոնական «Տակեդա» կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Արմեն Հակոբյանի հետ: