ՀՈւԱ 18-րդ տարեկան ժողով
Սեպտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ տարեկան ժողովը, որին ներկա էին աշխարհահռչակ ուրոլոգներ եւ հարակից մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ` հրավիրված Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից:
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահության հրավերով կոնգրեսին մասնակցություն ունեցավ նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վարչությունը: Առանձնացված մասնաբաժինը ղեկավարում էին բ.գ.թ. Գեղամ Գուրգենի Աղաբեկյանը և Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. դոցենտ Արթուր Մկրտիչի Գրաբսկին: Զեկույցներով հանդես եկան Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Կոստան Սամվելի Գալումյանը և ասոցիացիայի անդամ, Նաիրի ԲԿ ռադիոլոգիայի և ՄՌՏ ծառայության ավագ մասնագետ Արմեն Կ. Վասիլյանը:
Կոնֆերանսը հանդիսանում է երկու ասոցիացիաների համագործակցություն և համատեղ ստորագրված փոխհամագործակցության հուշագրի արգասիք: Ռադիոլոգների հայկական ասոցիացիան կրկին ողջունում և շնորհավորում է իրենց գործընկեր՝ Հայկական ուրոլոգիական ասոցիացիային՝ ակնկալելով հետագա համատեղ և հանրօգուտ աշխատանքներ: