Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Համագործակցություն ESOR-ի հետ

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի պատվիրակության՝ Ռադիոլոգիայի եվրոպական համաժողովի շրջանակներում Վիեննա այցի ընթացքում,  Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի (ESOR) տնօրեն՝ պրոֆ. Նիկոլաս Գորտսոյանիսի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանի հետ:  Պրոֆեսոր Գորտսոյանիսը ջերմորեն ողջունեց ասոցիացիայի գործունեությունը: Նա իր մեծ ուրախությունը հայտնեց և շնորհավորեց պրն Գալումյանին՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի՝ Ռադիոլոգիայի եվրոպական միության ազգային անդամ-միություն դառնալու կապակցությամբ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության տարբեր հարցեր:

 

Պրոֆեսորը նաև նշեց, որ մեծ ցանկություն ուներ Հայաստան այցելելու, և շատ ուրախ է, որ այդ ցանկությունը կիրականանա Երևանում անցկացվող ESOR-ի դասընթացի շրջանակներում:

 

ESOR-ի հայտնի ծրագրերից՝ Որովայնային պատկերման ASKLEPIOS խորացված դասընթացը կանցկացվի Երևանում հունիսի 29-30-ը: Դասընթացը նախատեսված է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ճառագայթաբանների համար: Դասընթացի ծրագրին և այլ մանրամասներին ծանոթացեք ESOR-ի պաշտոնական կայք էջում:

 

Պրոֆեսորը սիրով նշեց, որ մոտ ապագայում Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կկազմակերպվեն ուսուցողական այլ միջոցառումներ:

 

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր