ԵԲՀԱ գիտաժողով
«Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին»
__________________________________________________________
Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Best Western Congress հյուրանոցում անցկացվեց ԵԲՀԱ 3-րդ տարեկան գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 25 ամյակին:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան համակազմակերպիչ ասոցիացիաների, այդ թվում՝ «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» անդամները: Գիտաժողովի հիմնական ուղղություններն էին առողջապահության կազմակերպում, ուռուցքաբանական հիվանդություններ, մանկաբարձություն և գինեկոլոգիա, պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն, ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժություն, լաբորատոր և ճառագայթային ախտորոշում, ներքին օրգանների հիվանդություններ, վիրաբուժական հիվանդություններ:
Բացման խոսքով հանդես եկավ Աղաբեկյան ախտորոշիչ կենտրոնի տնօրեն, ռադիոլգների ասոցիացիայի վարչության անդամ բ.գ.թ. Գեղամ Գուրգենի Աղաբեկյանը: Առաջին զեկույցը ներկայացրեց ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., Կոստան Սամվելի Գալումյանը՝ «Մուլտի սպիրալային համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորությունները սրտի կորոնար զարկերակների հետազոտության հարցում» թեմայով:
Զեկուցողների շարքում էին.
«Աստղիկ» Բ/Կ ախտորոշման ծառության ղեկավար Հակոբյան Ն.Ե.
«Արմենիա» Բ/Կ, «Իզմիրլյան» Բ/Կ, «Վարդանանց» Բ/Կ՝ Մանուկյան Կ.Ա
«Հայ-Ամերիկյան առոջության կենտրոն» ճառագայթային ախտորոշման բաժամնունքի վարիչ՝ Վարդեվանյան Հ.Պ.
Նաիրի Բ/Կ վիրաբուժ ինտերվենցիոն ռադիոլոգ՝ Գալումյան Ա..Ս
Արմենիա ԲԿ, Իզմիրլյան ԲԿ՝ Մարալյան Ա.Ս
ԿՀՄԻ ԲԱԿ – Երևան, ՄՌՏ-բաժամնունքի վարիչ՝ Նարեկ Գ. Մատինյան
Նաիրի Բ/Կ բժիշկ ռադիոլոգ՝ Ստեփանյան Հ.Ռ.
Արթմեդ Բ/Կ բժիշկ ռադիոլոգ բաժնի վարիչ՝ Հարությունյան Մ.Գ.
Երեվան Բ/Կ բժիշկ-ռադիոլոգ բաժամնունքի վարիչ՝ Հովհաննիսյան Գ.Լ.
Մ. Հերացու անվ. համալսարանական կլինիկա՝ բ.գ.թ. Հարությունյան Գ.Ա.
Նաիրի ԲԿ բժիշկ ռադիոլոգ՝ Համբարձումյան Ն.Ա.
ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոն` բ.գ.թ.,Հակոբյան Ա.Խ.
ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոն` Զաքարյան Հ.Ա.
Գիտաժողովի ավարտին ամփոփիչ խոսք ասաց Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ բ.գ.թ. դոցենտ Գառնիկ Արայի Ավետիսյանը: