Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Գիտակրթական սեմինար

«Էպիլեպսիայի օրեր Հայաստանում» հայ-ֆրանսիական գիտակրթական սեմինար

 
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան, Նաիրի ԲԿ-ի հետ համատեղ հրավիրում են բոլոր ռադիոլոգներին, նյարդաբաններին և նյարդավիրաբույժներին մասնակցելու դեկտեմբերի 4-6-ը «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում անցկացվելիք «Էպիլեպսիայի օրեր Հայասատանում» խորագրով հայ-ֆրանսիական գիտակրթական սեմինարին:
 
Միջոցառումը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, մասնակիցներին տրվելու են գործնական և տեսական ՇՄԶ կրեդիտներ:
 
Սեմինարի մասնակցությունը վճարովի է՝ պարտադիր նախնական գրանցումով: Տեղերը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ են:

 

Գրանցումը կատարվում է մինչև ՆՈՅԵԲԵՐԻ 25-ը ներառյալ:
 
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ:
Երևան քաղաքում աշխատող ռադիոլոգների, նյարդաբանների, նյարդավիրաբույժների համար մասնակցության արժեքը 10.000 դրամ է: Անհրաժեշտ է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԿԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ- ում կատարել գումարի փոխանցում «Ռադիոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի 220413350343000 դրամային հաշվեհամարին՝ պարտադիր նշելով մասնակցողի անուն ազգանունը, և նպատակը՝ գիտաժողովի մասնակցություն:
Այնուհետև վճարման անդորրագիրը նկարի տեսքով ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին, կամ էլ. փոստին (armradiology@gmail.com)
 
Ռադիոլոգիայի ամբիոնի օրդինատորների համար մասնակցության արժեքը 5000 դրամ է: Վճարումը կատարել նույն կերպ, պարտադիր ուղարկել կտրոնը և անուն ազգանունը:
 
Մարզերում և ԼՂՀ-ում աշխատող, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ հանդիսացող բժիշկների համար մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով մեր ֆեյսբուքյան էջին կամ էլ. փոստին անուն, ազգանուն, բժ. կենտրոն, քաղաք :
 
Միջոցառման ծրագիրը.
 
04.12.2016թ.
 
09:00-09:40 Գրանցում
 
09:40 – 10:00 Բացման խոսք (Կոստան Գալումյան, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ)
 
10:00-10:40 Մեծահասակների հետազոտումը առաջին չհրահրված նոպայից հետո (Եղիազարյան Նունե, նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, Էրեբունի ԲԿ, Հայաստան)
 
10:40-11:20 Էպիլեպտիկ ցնցումների նեյրովիզուալիզացիան մեծահասակների խմբում (Նիկոլա Մանժո դե Շանֆլյող, Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոց, Նեյրոռադիոլոգիայի բաժանմունք, Ֆրանսիա)
 
11:20-12:00 Էպիլեպսիայի բուժման նորագույն մոտեցումները (Մանվել Աղասարյան, Նյարդաբանության և կաթվածի բաժանմունք, Կողբեյ-Էսոն, Ֆրանսիա)
 
12:00-12:20 Սուրճի ընդմիջում
 
12:20-13:00 Նեյրովիզուալիզացիոն մեթոդները մեծահասակների դեղորայք-կայուն էպիլեպսիաների դեպքում (Նիկոլա Մանժո դե Շանֆլյող, Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոց, Նեյրոռադիոլոգիայի բաժանմունք, Ֆրանսիա)
 
13:00-13:40 Էպիլեպսիայի կլինիկական դեպքեր (Մանվել Աղասարյան, Նյարդաբանության և կաթվածի բաժանմունք, Կողբեյ-Էսոն, Ֆրանսիա)
 
13:40-14:20 Էպիլեպտիկ ցնցումներից և նրանց բուժական միջամտություններից առաջացած ռադիոլոգիական փոփոխություններ (Նիկոլա Մանժո դե Շանֆլյող, Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոց, Նեյրոռադիոլոգիայի բաժանմունք, Ֆրանսիա)
 
14:20 -15:00 Ճաշ
15:00-15:40 Հայաստանում էպիլեպսիայի պրոտոկոլով ՄՌՏ հետազոտության ներդրման առաջին արդյունքները (Նարեկ Մատինյան, ՄՌՏ բաժանմունքի վարիչ, ԿՀՄԻ ԲԱԿ – Երևան, Հայաստան)
 
15:40-16:20 Ինչպե՞ս ճանաչել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայում արտեֆակտները և ինչպե՞ս կառավարել դրանք (Մխիթարյան Կարեն, Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոց, Նեյրոռադիոլոգիայի , Օնկոլոգիայի և Սրտի ՄՌՏ-ի բաժանմունքներ, Ֆրանսիա)
 
16:20-17:00 Անոթային մալֆորմացիաների դեպքում ցնցումային համախտանիշի վիրաբուժական բուժումը (բ.գ.թ. Տիգրան Խաչատրյան, ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Նյարդավիրաբուժության ամբիոնի ասիստենտ, Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնի բժիշկ)
 
05.12.2016թ.
 
14:00-14:20 Գրանցում
14.20-15: Մանկական հասակի իկտալ սեմիոլոգիան (բ.գ.թ. Սուխուդյան Բիայնա, Մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ, Արաբկիր ԲԿ, Հայաստան)
 
15:00-15:40 Մանկական էպիլեպսիաների նեյրոռադիոլոգիա. Ցուցումներ, ՄՌՏ պրոտոկոլներ (Նիկոլա Լբուք, Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոց, Նեյրոռադիոլոգիայի և մանկական նյարդառադիոլոգիայի բաժանմունքներ, Ֆրանսիա)
 
15:40-16:20 Էպիլեպտոգեն օջախի հայտնաբերման համար կիրառվող մագնիսառեզոնանսային ռեժիմների տեխնիկական բնութագիրը (Մխիթարյան Կարեն, Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոց, Նեյրոռադիոլոգիայի, Օնկոլոգիայի և Սրտի ՄՌՏ-ի բաժանմունքներ), Ֆրանսիա
 
16:20 -16:40 Սուրճի ընդմիջում
 
16:40-17:20 Ռեֆրակտեր պարցիալ էպիլեպսիա. մանկական նեյրոռադիոլոգիա (Նիկոլա Լբուք, Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոց, Նյարդառադիոլոգիայի և մանկական նյարդառադիոլոգիայի բաժանմունքներ, Ֆրանսիա)
 
17:20-18:00 Դեղորայք կայուն էպիլեպսիայով տառապող երեխաների նախավիրահատական պատրաստումը (բ.գ.թ. Սուխուդյան Բիայնա, Մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ, Արաբկիր ԲԿ, Երևան, Հայաստան)
 
18:00-18:40 Նեոնատալ էպիլեպսիայի նեյրոռադիոլոգիա (Նիկոլա Լբուք, Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոց, Նեյրոռադիոլոգիայի և մանկական նեյրոռադիոլոգիայի բաժանմունքներ, Ֆրանսիա):

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր