Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Հուշագրի ստորագրում

 

 

Նոյեմբերի 8-ին «Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության» հոբելյանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի ՌՌՄ-ի Մոսկովյան տարածաշրջանային միության նիստը, որի ընթացքում կայացավ հանդիպում  Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի պատվիրակության՝ ի դեմս նախագահ  Կոստան Սամվելի Գալումյանի և Ռուսաստանի ՌՌՄ-ի Մոսկովյան միության նախագահ Սերգեյ Պավելի Մորոզևի միջև:

 

Հանդիպման ընթացքում ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր,   որի հիմքը հանդիսանում է գիտակրթական միջոցառումների մշակումն ու անցկացումը, ինչպես նաև ճառագայթային ախտորոշման զարգացմանն ուղղված համատեղ պրոյեկտների կազմակերպումը ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում:

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Ռենտգենոլոգնրի և ռադիոլոգների ռուսաստանյան միության մոսկովյան տարածաշրջանային միության ներկայացուցիչներին՝ ջերմ ընդունելության համար: Մենք վստահ ենք, որ ստորագրված հուշագրի արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

 

 

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր