Ռուսաստանյան համաժողով
Սույն թվականի նոյեմբերի 7-ից 9-ը Մոսկվայի կառավարության շենքի կոնգրես-կենտրոնում տեղի ունեցավ «Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության» հոբելյանական համաժողովը՝ նվիրված միության հիմնադրման 100-ամյակին:
Համաժողովի գլխավոր թեման Ռուսաստանում ժամանակակից ճառագայթային ախտորոշման զարգացման և կազմակերպման ակտուալ հարցերի քննարկումն էր: Հնչեցին ժամանակակից ռադիոլոգիայի խնդիրներին նվիրված բազմաթիվ հետաքրքիր զեկույցներ, որոնց տեսագրությունները կարող եք դիտել Միության կայք էջում:
Այս համաժողովն իր ձևաչափով դարձավ ամենամեծ (ավելի քան 2200 մասնակից) և բովանդակալից իրադարձությունը ռադիոլոգիային նվիրված ռուսաստանյան համաժողովների պատմության մեջ: «Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության» նախագահ պրոֆ. Վալենտին Սինիցինի հրավերով «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» պատվիրակությունը նույնպես պատիվ ունեցավ մասնակցելու հոբելյանական համաժողովին:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» պատվիրակության և «Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության» նախագահի միջև: Քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այլ հանդիպումների և ծրագրերի մասին կպատմենք ավելի ուշ:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ ի դեմս «Ռուսաստանի ռենտգենլոգների և ռադիոլոգների միության» նախագահ պրոֆ. Վ․ Սինիցինի, համաժողովին մասնակցելու հրավերի և բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար:
ԴԻՏԵԼ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ: