Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Անդամագրություն


 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիային անդամագրության իրավունք ունեն


ՀՀ-ում և Արցախում բնակվող և աշխատող ռադիոլոգները, որոնք ունեն նվազագույնը ճառագայթային ախտորոշման օրդինատուրայի աստիճան:

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամների պարտականությունները և իրավունքները

• Ասոցիացիայի անդամներն ընդունում են Ասոցիացիայի Կանոնադրությունը, ըստ որի պարտավորվում են կատարել տարեկան սահմանված անդամավճարները (չափը նշված է ստորև) և հետևել սահմանված նորմերի պահպանմանը
• Ասոցիացիայի անդամները մասնակցում են Ասոցիացիայի գործունեությանը` կազմակերպած միջոցառումներին և հանդիպումներին
• Ասոցիացիայի անդամները կարող են գրավոր դիմումի տեսքով հայտնել իրենց առաջարկությունները կամ բողոքները Ասոցիացիայի վարչությանը:

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիային անդամագրության կարգը

Անդամագրության կամ օրդինատորների խմբին միանալու համար անհրաժեշտ է լրացնել ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԸ:

Նախքան հայտը լրացնելը ուշադրություն դարձրեք, որ անհրաժեշտ է լինելու կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագիր
  • կլինիկական օրդինատուրայի դիպլոմ
  • տարեկան անդամագրության վճարի անդորրագիր:

 

Փաստաթղթերը կարող եք կցել ինչպես սկանավորված, այնպես էլ՝ հեռախոսով նկարած տարբերակով:

Առցանց հայտը լրացնելու համար պահանջվում է ունենալ Գուգլ օգտահաշիվ (մուտք գործած լինել gmail):

Հարցերի դեպքում մեզ հետ կապ հաստատեք հետևյալ միջոցներով՝

էլեկտրոնային փոստ՝ armradiology@gmail.com կամ info@armradiology.am

Հեռախոսահամար՝ 055 165265:
Վճարման կարգը
Բանկում կամ առցանց/բջջային հավելվածի միջոցով, ներքոնշյալ բանկային տվյալներով.

  • ստացողի հաշվեհամար՝ 220413350343000
  • ստացողի/շահառուի անուն՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիա ՀԿ կամ՝ Armenian Association of Radiologists NGO
  • ստացողի բանկ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԿԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

Վճարելիս պարտադիր նշեք Ձեր անուն, ազգանունը և նպատակը՝ անդամավճար:

Սահմանված տարեկան վարձավճարների չափն է`

  • Արցախում և ՀՀ-ում աշխատող ծառայության ղեկավարներ և բաժնի վարիչներ՝ 20.000 դրամ,
  • Երևան քաղաքում աշխատող ռադիոլոգներ՝  10.000 դր,
  • Արցախում և մարզերում աշխատող ռադիոլոգներ՝ 3.000դր.:

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի օրդինատորների խումբ

Ճառագայթային ախտորոշման կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են գրանցվել Ասոցիացիայի օրդինատորների խմբում` մինչ լիիրավ անդամակցության անցնելը:

Օրդինատորների գրանցումը ևս կատարվում է ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԻ լրացմամբ:

Ասոցիացիայի ֆեյսբուքյան էջ
Օրդինատորների խմբի ֆեյսբուքյան էջ

 

 

Դեպի Վեր