Անդամագրություն
Ռադիոլոգների հայկական ասոցիացիային անդամագրության իրավունք ունեն
ՀՀ-ում և Արցախում բնակվող և աշխատող ռադիոլոգները, որոնք ունեն նվազագույնը ճառագայթային ախտորոշման օրդինատուրայի աստիճան:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամների պարտականությունները և իրավունքները
• Ասոցիացիայի անդամներն ընդունում են Ասոցիացիայի Կանոնադրությունը, ըստ որի պարտավորվում են կատարել տարեկան սահմանված անդամավճարները (չափը նշված է ստորև) և հետևել սահմանված նորմերի պահպանմանը
• Ասոցիացիայի անդամները մասնակցում են Ասոցիացիայի գործունեությանը` կազմակերպած միջոցառումներին և հանդիպումներին
• Ասոցիացիայի անդամները կարող են գրավոր դիմումի տեսքով հայտնել իրենց առաջարկությունները կամ բողոքները Ասոցիացիայի վարչությանը:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիային անդամագրության կարգը
Անդամագրության կամ օրդինատորների խմբին միանալու համար անհրաժեշտ է լրացնել ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԸ:
Նախքան հայտը լրացնելը ուշադրություն դարձրեք, որ անհրաժեշտ է լինելու կցել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագիր
- կլինիկական օրդինատուրայի դիպլոմ
- տարեկան անդամագրության վճարի անդորրագիր:
Փաստաթղթերը կարող եք կցել ինչպես սկանավորված, այնպես էլ՝ հեռախոսով նկարած տարբերակով:
Առցանց հայտը լրացնելու համար պահանջվում է ունենալ Գուգլ օգտահաշիվ (մուտք գործած լինել gmail):
Հարցերի դեպքում մեզ հետ կապ հաստատեք հետևյալ միջոցներով՝
էլեկտրոնային փոստ՝ armradiology@gmail.com կամ info@armradiology.am
Հեռախոսահամար՝ 055 165265:
Վճարման կարգը
Բանկում կամ առցանց/բջջային հավելվածի միջոցով, ներքոնշյալ բանկային տվյալներով.
- ստացողի հաշվեհամար՝ 220413350343000
- ստացողի/շահառուի անուն՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիա ՀԿ կամ՝ Armenian Association of Radiologists NGO
- ստացողի բանկ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԿԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
Վճարելիս պարտադիր նշեք Ձեր անուն, ազգանունը և նպատակը՝ անդամավճար:
Սահմանված տարեկան վարձավճարների չափն է`
- Արցախում և ՀՀ-ում աշխատող ծառայության ղեկավարներ և բաժնի վարիչներ՝ 20.000 դրամ,
- Երևան քաղաքում աշխատող ռադիոլոգներ՝ 10.000 դր,
- Արցախում և մարզերում աշխատող ռադիոլոգներ՝ 3.000դր.:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի օրդինատորների խումբ
Ճառագայթային ախտորոշման կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են գրանցվել Ասոցիացիայի օրդինատորների խմբում` մինչ լիիրավ անդամակցության անցնելը:
Օրդինատորների գրանցումը ևս կատարվում է ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԻ լրացմամբ:
Ասոցիացիայի ֆեյսբուքյան էջ
Օրդինատորների խմբի ֆեյսբուքյան էջ