Նյարդաանոթային դասընթաց
2019 թ. Մարտի 29-30-ը Հունաստանի Ռոյալ Օլիմպիկ հյուրանոցում տեղի կունենա «Ներգանգային և ողնաշարային զարկերակ-երակային մալֆորմացիաների մուլտիմոդալային վերահսկումը» խորգրով միջազգային նյարդաանոթային դասընթացը:
Դասընթացն ընդգրկում է հետևյալ թեմաները/ոլորտները.
• ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժական մոտեցումները զարկերակ-երակային մալֆորամցիաների դեպքում
• զարկերակ-երակային մալֆորամցիաների բուժման նորարարական ռամավարությունները
• նյարդաանոթային անատոմիա
• նյարդաանոթային պատկերում
• բարդ գլխուղեղաանոթային ախտահարումներ
• մանկական ախտահարումներ
• զարկերակ-երակային խուղակներ
• ողնաշարային անոթային ախտահարումներ և այլն
Մասնակցելու կարգի, վճարների, դասախոսակազմի վերաբերյալ մանրամասն ներկայացված է հետևյալ տեղեկատվական թերթիկում:
Այցելեք նաև դասընթացի պաշտոնական կայքը՝ linc.edu.gr