Медицинские Центры
«Աստղիկ» բժշկական կենտրոն
«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝ այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց:Իր հիսունամյակին ընդառաջ՝ «Մալաթիա» հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը հանդիսանում է ՀՀ խոշորագույն բժշկական կազմակերպություններից մեկը, ապահովելով բարձորակ բժշկական ծառայություններ Երևան քաղաքի և մարզերի բնակչությանը: Կենտրոնը հիմնվել է 2004թ. Հայաստանի առողջապահության համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր բարձրացնել բժշկական ծառայության հասանելիությունը բնակչության համար:
ԻԶՄԻՐԼՅԱՆ» Բժշկական Կենտրոն
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և վերանվանվեց «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ-ի 2002թ.-ին:
Սլավմեդ Բժշկական Կենտրոն
2014թ-ի փետրվարի 20-ին Երևանում բացվեց Սլավմեդ բժշկական կենտրոնը, որը հագեցած է վերջին սերնդի բարձրակարգ սարքավորումներով։
Ուլտրաիմիջինգ
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը իր գործունեությունը ծավալել է 2005 թվականից` կատարելով ախտորոշում մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա և ուլտրաձայնային հետազոտման մեթոդներով:
Կենտրոնում աշխատող բժիշկները ունեն 20-ամյա մասնագիտական փորձ: Ավելորդ չէ նշել, որ բժշկական գծով տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` Արամ Քոչարյանը մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության հիմնադիրն է Հայաստանում: Հիվանդների ընդունումը և կադրերի պատրաստումն այդ բնագավառում նա սկսել է դեռ 1966 թվականից:
Ուռուցքաբանության Գիտական Կենտրոն
Կենտրոնը ստեղծվել է 1946թ., երբ Երևանում բացվեց 80 մահճակալանոց Ռենտգենաբանության և Ռադիոլոգիայի ինստիտուտը։ 1977թ. ինստիտուտն անվանվեց հիմնադիր ակադեմիկոս Վ.Ա. ֆանարջյանի անվամբ։
1985թ. ինստիտուտը վերանվանվեց Ուռուցքաբանության Գիտական Կենտրոն, իսկ 2004 թվականից` հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի հետ միաձուլվելուց հետո, կոչվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն (ՈւԱԿ)։