Պրոֆ.Ստուպիսը Երևանում
Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացավ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Որովայնի օրգանների անհետաձգելի ճառագայթային աշխտորոշում» խորագրով սեմինարը, որի հիմնական դասախոսն էր Շվեյցարիայից ժամանած Խրիստոֆորոս Ստուպիսը:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՌՀԱ քարտուղար Նարեկ Մատինյանը և ԱՆ բժշկական ախտորոշիչ ճառագայթաբանության գծով խորհրդատու Գեղամ Աղաբեկյանը:
Սեմինարն աչքի ընկավ գրանցվող ռադիոլոգների աննախադեպ ակտիվությամբ: Մասնակիցների թվում էին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալող տասնյակ ռադիոլոգներ:
Սեմինարի առաջին մասը բաղկացած էր որովայնի օրգանների անհետաձգելի ճառագայթային ախտորոշման վերաբերյալ դասախոսություններից, որին հաջորդեց վարպետաց դասը: Սեմինարի վերջում դասախոսին ներկայացվեցին կլինիկական դեպքեր, որոնց շուրջ լսարանը ծավալեց քննարկումներ և հնչեցին եզրակացություններ:
Խրիստոֆորոս Ստուպիսը շնորհակալություն հայտնեց Ռադիոլոգների հայկական ասոցիացիային հրավերի և հյուրընկալության համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ներկա բոլոր ռադիոլոգներին ակտիվ մասնակցության համար` պատրաստակամություն հայտնելով հետագայում կրկին հանդես գալ դասախոսություններով:
Այլ նորություններ
ESOR VPP to Armenia. Pediatric Radiology
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
ESOR ARMENIA 2022
Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
BAYER DAY 2021
Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին