Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Խորացված ճառագայթաբանություն

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան, Կալիֆորնիայի համալսարանի դասախոս դոկտոր Բիժանի հետ համատեղ կազմակերպում է Ճառագայթային ախտորոշման խորացված գիտաժողով:
 
Դոկտոր Բիժանը Կալիֆորնիայի համալսարանի գործող դասախոս է, որը վերջին 20 տարիներին ներգրավված է ավելի քան 200 ռադիոլոգիայի օրդինատորների վերապատրաստման գործում: Նա նախաձեռնել է օնկոլոգիայի բնագավառում ֆունկցիոնալ ՄՌ հետազոտության և մոլեկուլային ախտորոշման մի շարք կլինիկական նախագծեր:
Նա պարբերաբար ելույթ է ունենում տարածաշրջանային և միջազգային գիտական համագումարներում:
 
Գիտաժողովի ընթացքում դոկտոր Բիժանը կներկայացնի կլինիկական դեպքերով հագեցած մի շարք դասախոսություններ՝ սկսած վահանաձև գեղձի ՈՒՁ հետազոտությունից մինչև հեպատիտի, հեպատոմայի, ինչպես նաև ստամոքս-աղիքային և միզասեռական համակարգերի բազմագործիքային հետազոտություններ:

 

✔Գիտաժողովը տեղի կունենա հունիսի 14-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում:
 
✔Գիտաժողովի մասնակցության վճարը 20.000 դր. Է:
 
✔Տեղերը խիստ սահմանափակ են: Գրանցումն ընդունվում է մինչև ապրիլի 20-ը:
 
✔ Գիտաժողովի մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ:
 
Ծանոթանալ գիտաժողովի ծրագրին:

 
 
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
ՔԱՅԼ 1. Անհրաժեշտ է նախապես գրանցվել առցանց այստեղ:
 
ՔԱՅԼ 2. Առցանց գրանցվելուց հետո առավելագույնը 5 օրվա ընթացքում ուղարկեք վճարման անդորրագիրը info@armradiology.am էլ. փոստի հասցեին:
 
Վճարումը կատարեք հետևյալ բանկային տվյալներով.
Ստացող ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԿԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիա ՀԿ- 220413350343000 դրամային հաշվեհամար:
 
Վճարելիս պարտադիր նշեք Ձեր անուն ազգանունը և նպատակը՝ գիտաժողովի մասնակցություն:
 
Ձեր մասնակցությունը կհաստատվի միայն վճարման անդորրագիրը ստանալուց հետո: Խնդրում ենք թյուրիմացությունից խուսափելու համար մեզ զգուշացնել, եթե Ձեր գրանցումը ցանկանում եք չեղարկել:

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր