ESOI դասընթաց Մոսկվայում
Ռուսաստանում առաջին անգամ կանցկացվի Ուռուցքային հիվանդությունների ճառագայթային ախտորոշման եվրոպական միության և Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության Մոսկովյան տարածաշրջանային բաժանմունքի համատեղ կազմակերպած երկօրյա դասընթաց՝ «ԿՏ և ՄՌՏ դերը ուռուցքների վրա բուժման ազդեցության գնահատման մեջ» խորագրով:
Դասընթացը կանցկացվի ապրիլի 20-21-ը, 2018 թ. Մոսկվայում: Երկօրյա դասընթացը կվարեն 7 խոսնակներ, լսարանը բաղկացած է 30 մասնակցից:
Դասընթացի առավելությունները.
• գործնական աշխատանք շխատանքային սեղանների շուրջ
• ESOI և МРО РОРР-ի փորձագետներ
• համաժամանակյա թարգմանություն
• աշխատանք փոքր խմներով՝ 30 մարդ լսարանում
• ՇՄԶ կրեդիտներ
• տեսահեռարձակում
Դասընթացին գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության պաշտոնական կայքը: