Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Մուլտիպարամետրիկ ՈւՁ սեմինար

Հունիսի 24-ին կայացավ «Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային ախտորոշումն ամենօրյա կլինիկական պրակտիկայում» սեմինարը, որը կազմակերպել էին Ռադիոլոգների հայկական ասոցիացիան, «Toshiba Medical Systems» և «Դիավանտ» ընկերությունները։ Սեմինարի նպատակն էր հայ մասնագետներին ծանոթացնել ուլտրաձայնային հետազոտության ընթացքում բազմապիսի նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանն ու կլինիկական նշանակությանը։
 

Սեմինարի բացմանը մասնակցեցին Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանը և Ի․Մ․Սեչենովի անվան ճառագայթային ախտորոշման և ճառագայթաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր Ռ․Ֆ․Բախտիոզինը։

 

art_05-1

 

Սեմինարին մասնագետների հետ նորագույն տեխնոլոգիաների կիրառման կլինիկական փորձով կիսվեց Հայաստանի ԱՆ գլխավոր ճառագայթաբան Գեղամ Աղաբեկյանը։ Toshiba Medical Systems Europe ՈւՁ կլինիկական գծով ղեկավար մասնագետ Նադիմ Քաաֆարանին ցուցադրեց պրակտիկ հմտություններ վերջին սերնդի Aplio i800 համակարգի օգնությամբ, որը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնել ՈւՁ հետազոտության սահմանները ախտորոշման ոլորտում։
 

Սեմինարի ընթացքում տեսակոնֆերանսով լսարանին միացավ Հռոմի Սապիենցա համալսարանի աշխարհահռչակ պրոֆեսոր Վիտո Կանտիզանին իր՝ «Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնը լյարդի և փոքր մասնիկների հետազոտման մեջ» զեկույցով։ Հիմքեր դրվեցին այնպիսի ախտորոշիչ գործիքների կիրառմանը Հայաստանում, ինչպիսիք են Shear Wave էլաստոգրաֆիան, Smart Fusion և Smart Navigation:

 

 

 

Այլ նորություններ

18

03 / 24

ESOR VPP to Armenia. Pediatric Radiology

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Հայաստանում հյուրընկալելու ենք Ռադիոլոգիայի եվրոպական... Կարդալ ավելին
17

03 / 22

ESOR ARMENIA 2022

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա այց ծրագրի շրջանակներում... Կարդալ ավելին
30

11 / 21

BAYER DAY 2021

Բայեր (Bayer) ընկերությունը Օնմեդի (OnMed) և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ... Կարդալ ավելին

Դեպի Վեր