Բժշկական Կենտրոններ
Հայ-Ամերիկյան Մամոգրաֆիայի Համալսարանական Կենտրոն
Հայ-Ամերիկյան Մամոգրաֆիայի Համալսարանական Կենտրոնում գործում են ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտման, ճառագայթային ախտորոշման, գինեկոլոգիայի, ուռոլոգիայի, ընտանեկան բժշկության և էնդոկրինոլոգիայի, ոսկրային հյուսվածքի խտության որոշման (դենսիտոմետրիա) բաժանմունքներ, ատամնաբուժարան, վիրահատարան, վերականգնողական թերապիա և լաբորատորիա:
ՀԱԱ Կենտրոնի գործունեության 20 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 429,354 հետազոտություն:
Աղաբեկյան Բժշկական Կենտրոն
ԱՂԱԲԵԿՅԱՆ” ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԼԻՆԻԿԱՆ հիմնադրվել է 2008 թ. մայիսին Ռուզան և Գեղամ Աղաբեկյանների կողմից:
Կլինիկայի աշխատանքային գործունեության հիմքում ապացուցողական բժշկությունն է: Բոլոր հետազոտությունները իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից` նորագույն սարքավորումների կիրառմամբ: