Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

(փակել)

Ռադիոլոգների հայկական ասոցիացիա

Բժշկական Կենտրոններ


«Աստղիկ» բժշկական կենտրոն

«Աստղիկ» բժշկական կենտրոն
Հասցե: Դանիել Վարուժանի փ. 28ա, Երևան , Հայաստան
Հեռ: +374 10 773-930
Աշխ․ժամեր: Երկ - Կիր շուրջօրյա

«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝  այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց:Իր հիսունամյակին ընդառաջ՝ «Մալաթիա»  հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
Հասցե: Հասցե՝ ՀՀ, 0039, ք. Երևան, Արտաշիսյան 46ա
Հեռ: +374 10 461-841
Աշխ․ժամեր: Երկ - Կիր շուրջօրյա

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը հանդիսանում է ՀՀ խոշորագույն բժշկական կազմակերպություններից մեկը, ապահովելով բարձորակ բժշկական ծառայություններ Երևան քաղաքի և մարզերի բնակչությանը: Կենտրոնը հիմնվել է 2004թ. Հայաստանի առողջապահության համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր բարձրացնել բժշկական ծառայության հասանելիությունը բնակչության համար:

ԻԶՄԻՐԼՅԱՆ» Բժշկական Կենտրոն

ԻԶՄԻՐԼՅԱՆ» Բժշկական Կենտրոն
Հասցե: Հայաստան, 0014, Երևան, Ահարոնյան 6
Հեռ: +37410 24 20 24; +37410 24 40 10
Աշխ․ժամեր: Երկ - Կիր շուրջօրյա

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և  ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և վերանվանվեց «Սուրբ Ներսես Մեծ»  ԳԲԿ-ի 2002թ.-ին:

Սլավմեդ Բժշկական Կենտրոն

Սլավմեդ Բժշկական Կենտրոն
Հասցե: Բաղրամյան պող, 3-րդ նրբ, 4/2
Հեռ: +374 10 32-22-11, +374 10 32-33-11
Աշխ․ժամեր: Երկ - Կիր 24 ժամ

2014թ-ի փետրվարի 20-ին Երևանում բացվեց Սլավմեդ բժշկական կենտրոնը, որը հագեցած է վերջին սերնդի բարձրակարգ սարքավորումներով։

Ուլտրաիմիջինգ

Ուլտրաիմիջինգ
Հասցե:
Հեռ:
Աշխ․ժամեր: Երկ - Կիր 24 ժամ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը իր գործունեությունը ծավալել է 2005 թվականից` կատարելով ախտորոշում մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա և ուլտրաձայնային հետազոտման մեթոդներով:
Կենտրոնում աշխատող բժիշկները ունեն 20-ամյա մասնագիտական փորձ: Ավելորդ չէ նշել, որ բժշկական գծով տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` Արամ Քոչարյանը մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության հիմնադիրն է Հայաստանում: Հիվանդների ընդունումը և կադրերի պատրաստումն այդ բնագավառում նա սկսել է դեռ 1966 թվականից:

Ուռուցքաբանության Գիտական Կենտրոն

Ուռուցքաբանության Գիտական Կենտրոն
Հասցե:
Հեռ:
Աշխ․ժամեր: Երկ - Կիր 24 ժամ

Կենտրոնը ստեղծվել է 1946թ., երբ Երևանում բացվեց 80 մահճակալանոց Ռենտգենաբանության և Ռադիոլոգիայի ինստիտուտը։ 1977թ. ինստիտուտն անվանվեց հիմնադիր ակադեմիկոս Վ.Ա. ֆանարջյանի անվամբ։

1985թ. ինստիտուտը վերանվանվեց Ուռուցքաբանության Գիտական Կենտրոն, իսկ 2004 թվականից` հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի հետ միաձուլվելուց հետո, կոչվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն (ՈւԱԿ)։

Դեպի Վեր