Ինչպես դառնալ մեր ասոցիացիայի անդամ
Հարգելի ռադիոլոգներ
Սիրով ողջունում եմ ձեզ ռադիոլոգների հայկական ասոցիացիայի պաշտոնական կայք էջում: Ասոցիացիայի անդամ են հանդիսանում շուրջ 150 ռադիոլոգներ, ովքեր ներկայացնում են ռադիոլոգիայի բոլոր ճյուղերը և իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում՝ անգնահատելի ավանդ ունենալով առողջապահության ոլորտում:
Ասոցիացիայի գերագույն նպատակն է մեկ հարկի տակ համախմբել ՀՀ և ԼՂՀ բոլոր ռադիոլոգներին, որտեղ թե սկսնակ, թե փորձառու մասնագետները կգործեն համերաշխ մթնոլորտում, ի շահ ռադիոլոգիայի դերի բարձրացման: Մեր նպատակներից է համատեղ ուժերով մշակել նոր և արդիականացնել գործող պրոտոկոլները, բարձրացնել ախտորոշման մակարդակը, ինչպես նաև սերտ համագործակցել միջազգային ասոցիացիաների և առողջապահական կառույցների հետ՝ մեր ուրույն տեղը զբաղեցնելով ռադիոլոգիայի մեծ ընտանիքում:
Մեր դռները բաց են բոլոր ռադիոլոգների առջև: Մեծ սիրով հրավիրում ենք ձեզ՝ մաս կազմելու և ձեր ավանդը ներդնելու մեր համընդհանուր գործում:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Կ.Ս.Գալումյան:
Անդամագրվելու համար խնդրում ենք անցնել ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ բաժին: